Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի ուշադրությանը չի ներկայացվի

Ապրիլ 18,2019 11:03

Խորհրդարանում այսօր քվեարկվեց «ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին» ԱԺ որոշման նախագիծ ընդունելու հարցը, որը երեկ առաջադրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ղեկավար Էդմոն Մարուքյանին չէին գոհացրել կառավարության կառուցվածքի վերաբերյալ իրենց հարցադրումներին ուղղված նախարարի վերացական պատասխանները: «Կարծում եմ՝ պարոն Ջանջուղազյանը պետք է այստեղ նստած լիներ: Նրա պահվածքը խոսում է շատ բանի մասին: Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանական երկրներում չի կարելի այսպես վարվել խմբակցությունների հարցադրումների հետ»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը, ապա նշեց, որ ԼՀԿ-ն «կողմ» է քվեարկելու հարցին:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն եւս «կողմ» է քվեարկելու, որովհետեւ իրենց հարցերը եւս չեն ստացել պատասխաններ. «Նախարարը պարզ, հասկանալի եւ մարդկային լեզվով պետք է պարզաբաներ, նաեւ՝ հստակեցներ տասը հազար քաղաքացիների աշխատանքից ազատման հարցը»:

Նախաձեռնությունը, սակայն, խորհրդարանը չընդունեց: «Կողմ» քվեարկեց 41, իսկ «դեմ»՝ 67 պատգամավոր, ուստի այն չի ներկայացվի վարչապետի ուշադրությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930