Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է առաջարկել Վաշինգտոնում

Ապրիլ 18,2019 10:52

ԱՄՆ-ը առաջարկել է հերթական անգամ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, այս անգամ Վաշինգտոնում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ ջանքերի երկակի, եռակի ավելացման պարագայում հնարավոր է հույս ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի… Երեկ հրավեր է ստացվել ԱՄՆ-ից՝ այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը սեփական ջանքերը կներդնի հակամարտության լուծման մեջ բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը Վարշավայում տեղի ունեցած ճեպազրույցում:

Հիշեցնենք, ապրիլի 15-ին Մոսկվայում ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930