Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազությունն այդպիսով փորձում է որեւէ կերպ բավարարել ՀՅԴ հավակնությունն ու մեղմել բողոքի հնարավոր դրսեւորումնե՞րը . «Ժամանակ»

Ապրիլ 18,2019 10:34

Գլխավոր դատախազությունը որոշել է վերսկսել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի քննությունը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ-ն, որին գլխավոր դատախազությունն ասել է, որ կան գործի վերաբերյալ նոր տեղեկություններ, որոնք թույլ են տալիս թափ հաղորդել քննությանը:

Դատախազությունն այդպիսով փորձում է որեւէ կերպ բավարարել ՀՅԴ հավակնությունն ու մեղմել բողոքի հնարավոր դրսեւորումներն ու ակցիանե՞րը, ավելորդ քաղաքական աղմուկ եւ ավելորդ լարվածության առիթ չստեղծելու համար, առանց այդ էլ բազմաթիվ առիթների առկայության պարագայում: ՀՅԴ-ն օրեր առաջ՝ ապրիլի 2-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիա էր արել եւ պահանջել քայլեր սպանության բացահայտման ուղղությամբ, որը տեղի էր ունեցել դեռեւս 2013-ին: Թե՞ ՀՅԴ-ն ու դատախազությունը անակնկալ են պատրաստել ՀՀԿ-ին, այսպես ասած՝ նախկին իշխանությանը, հաշվի առնելով այն, որ հենց այդ շրջանում է կատարվել սպանությունն ու մնացել չբացահայտված:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930