«Այս տարվա մարտի վերջերին ՏԳ «Ռեալիստ»-ը /ИА “Реалист”/ տպագրել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից մշակված համաձայնության նախագիծը` «Լեռնային Ղարաբաղի մանդատային տարածքների շրջանակում նոր կառավարման կարգի ստեղծման սկզբունքների մասին»: Տարօրինակ էր ու անսպասելի ինձ համար, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատարի կողմից մեջբերվում է թե՛ Արցախը, թե՛ ողջ Արեւելյան Այսրկովկասում հայությանը վտանգող նման նախագիծ: Ես շատ եմ ցավում, որ մի շարք վաստակաշատ ռազմական գործիչներ քաղաքական դաշտում չդիմակայելով տարբեր փորձությունների, կորցնում ու նվաստացնում են իրենց երբեմնի բարձր վարկանիշը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող` Մարիամ Ավագյանը`պատասխանելով հարցին` Արցախում լուրջ քաղաքական հավակնություններ է դրսեւորում նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը. հնարավոր համարու՞մ եք նրա վերադարձը ակտիվ գործընթացներ:
«Առավոտ» օրաթերթ,
17.04.2019