Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը մերժվեց

Ապրիլ 17,2019 22:30

2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Եվրոպական դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, սահմանված ժամկետում ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել էր Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները: Մասնավորապես նշվել էր, որ Մ. Գրիգորյանը կալանքի ողջ ընթացքում ստացել էր համապատասխան բժշկական օգնություն, ավելին՝ պարբերաբար ստուգվել և ստացիոնար բուժում էր ստացել քաղաքացիական հիվանդանոցներում:

Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը և բավարար համարելով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930