Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ցույց են տալիս երեխայիս արյունոտ անկողինը, հագի արյունոտ շորերը, ասում են՝ չգիտենք՝ ինչ է եղել». ահազանգ մանկապարտեզից

Ապրիլ 17,2019 22:15

Նոր Նորք վարչական շրջանի թիվ 120 մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի՝ Ա. Մ.-ի մայրը երեկ իր երեխայի հետ մանկապարտեզից տուն է տարել նաեւ երեխայի արյունոտ սավանը: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց երեխայի մայրը՝ Ժենյա Մկրտչյանը:

«Երեկ ինձ զանգեցին մանկապարտեզից 4:30, ասացին՝ եկեք մանկապարտեզ, երեխայի բերանից արյուն է գալիս: Գնացել եմ, ինձ ցույց են տալիս արյունոտ անկողինը, հագի շորերը արյունոտ են, ասում են պառկեցրել ենք քնելու, քնած վիճակում տեսել ենք՝ արյուն է գալիս: Հարցնում եմ՝ ինչ է պատահել, ասում են՝ չգիտենք, ինչ է պատահել, տեսել ենք՝ արյուն է գալիս, ձեզ ենք զանգել: Բալիկս պատմում է, որ իր հագի հագուստը լվացել են, չորացրել, ու բալիկս ճիշտ է ասում, որովհետեւ արյան հետքը լվանալիս էդքան հեշտ չի անցնում ու երեւում էր, որ լվացել են, բայց արյան հետքը երեւում էր:

Բալիկիս մինչեւ քնելը հրել են, ընկել է, բերանից արյուն է եկել, հարց՝ ինչո՞ւ ինձ հենց այդ ժամին չեն զանգում, ասում, որ քո բալիկն ընկել է, արի, այլ զանգում են 4:30: Ինչու են բալիկիս շորերը լվանում»,- պատմեց Ժենյա Մկրտչյանը:

Նա շեշտեց, որ թե դայակը, թե դաստիարակն ու տնօրենն իր հարցերին ի պատասխան ասել են, թե իր բալիկը չի ընկել, իրենք չեն տեսել՝ ինչ է պատահել երեխայի հետ. «Բալիկս պատմեց, որ երբ իրենք գնացել են դահլիճ, երեխաներից մեկը հրել է, գցել: Այդ երեխայի մասին մի 3-4 անգամ թե՛ տնօրենին, թե՛ դաստիարակին զգուշացրել եմ, որ այդ բալիկը անընդհատ խփում է իմ բալիկին, հրում է, գցում է, խնդրում եմ՝ ուշադիր եղեք: Այդ բալիկի մայրը այդ մանկապարտեզում է աշխատում ու այն փաստը, որ իր մայրը մանկապարտեզում է, որ ինքն անընդհատ իր մամայի հետ է այդ նույն սենյակում, առիթավորվում է, երես է առնում:

Այսօր մտել եմ էլի խումբ, բոլոր բալիկները նստած են, ինքը ման է գալիս: Դեպքից հետո ինձ տնօրենն ասում է՝ երբ երեխային բերում եք մանկապարտեզ, պետք է պատրաստ լինեք դրան, ինչի՞ն պատրաստ լինեմ, որ կարող է վաղը գամ ու իմ երեխան մի աչքա՞նի լինի, չէ որ ես առավոտյան իմ երեխային նորմալ եմ բերել մանկապարտեզ, ինչո՞ւ եք ինձ այսպես վերադարձնում, երեխայիս ներքին շրթունքի մասը պատռվել է, միսիկը պոկվել է, ու չգիտեմ՝ ինչքան է արյունահոսել, ընկնելուց հետ գիտակցությունը տեղն է եղել, թե՝ ոչ:

Կամ ինչ է նշանակում՝ տնօրենն ասում է ինձ տարեք վճարովի մանկապարտեզ, այսինքն պետական մանկապարտեզներում չկա՞ վերահսկողություն, որ ինձ խորհուրդ եք տալիս տանել վճարովի մանկապարտեզ, ասացին՝ դե դիմում գրեք, որ տանում եք մանկապարտեզից երեխային, ես ասացի՝ կգրեմ, բայց կնշեմ այն փաստը՝ ինչու եմ տանում երեխայիս: Իմ բալիկը միանշանակ այլեւս չի գնալու այդ պարտեզ, բայց խնդիրն այն է, որ ցանկացած մանկապարտեզում, երբ դեպք է լինում, սովորաբար դայակ, դաստիարակ ասում են՝ մենք չենք տեսել, չգիտենք, երեխայի պատմածն էլ հերքում են, ասում են՝ երեւակայում է»:

Մանկապարտեզի տնօրեն Դիաննա Մուրադյանը մեզ հետ զրույցում դեպքը լրիվ այլ կերպ ներկայացրեց. «Երեխայի՝ քնից արթնանալուց հետո դաստիարակը նկատել է, որ երեխայի բերանի կողքը արյուն կա, անմիջապես հրավիրել է բուժքրոջը, վերջինս զննում է կատարել, նկատել ենք, որ բերանի կողքին մի փոքր հետք կար, արյունն ակնհայտ այդտեղից էր եկել, բուժքույրը ծնողի հետ անմիջապես կապ է հաստատել: Երեխայի մայրը եկավ, սավանն էլ տվեցինք՝ չանհանգստանա ինչ քանակի արյան մասին է խոսքը, որ հանգիստ գնա: Մի փոքր անց հետ եկավ, ասաց, թե երեխան պնդում է, որ խմբի տղաներից մեկն է իրեն հրել:

Երբ երեխան պնդեց, որ դեպքը դահլիճում է եղել առավոտյան, այդ ժամին բոլոր խմբերը մարզանք են կատարում, դահլիճում լինում են 7 դաստիարակ, երաժշտության մասնագետ, պարուսույց, տնօրեն, փոխտնօրեն, հնարավոր չէր, այդքանի մոտ երեխային ծեծեին, հրեին, վայր ընկներ, ու ոչ մեկ չնկատեր: Հետո երեխան ասաց, որ դեպքը եղել է կեսօրին, սակայն խումբը կեսօրին դահլիճում չէր եղել: Իսկ երբ ծնողը պնդեց, որ ժամանակին իրենք վճարովի մանկապարտեզ են հաճախել, որտեղ երեխաները քիչ էին ու հսկողությունը ավելի լավ էր ու ասաց՝ միգուցե ես տանեմ երեխայիս այնտեղ ավելի լավ է, ես էլ ասացի՝ եթե այնտեղ ավելի հանգիստ եք զգում, կան տեսախցիկներ, որ online հետեւեք ու հանգիստ լինեք, եթե երեխաների թիվը քիչ է, այո՛, պետական մանկապարտեզներում երեխաների թիվը մեծ է, իհարկե, ձեր ասածը լավ տարբերակ է: Հետո ծնողը առաջ քաշեց այլ հարց՝ խնդրում եմ, ապահովագրեք, որ երբեւէ երեխաս այստեղ չի ընկնի, ես էլ ասացի՝ կներեք, ես էլ երկու երեխայի մայր եմ, նման բան ձեզ ոչ ոք չի կարող ասել»:

Մեր հարցին՝ նորմա՞լ է, որ երեխան վնասվում է մանկապարտեզում ու մանկապարտեզի աշխատակազմից ոչ ոք չգիտեի՝ երբ, որտեղ ու ինչ հանգամանքներում է երեխան վնասվել, տնօրենը պատասխանեց. «Արտաքուստ ոչ ի բան չի երեւում, մեջից էր, ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր արյուն գալ, ու բուժքույրը, դայակը, դաստիարակը հանգիստ նստեին, մենք դողում ենք ամեն երեխայի վրա, մենք պատասխանատու ենք երեխաների համար, կարյունահոսեր ու մենք անտարբեր կլինեի՞նք»:

Նա հերքեց նաեւ երեխայի մոր պատմածը, թե երեխայի հագուստն են լվացել. «Որ լվանայինք, սավանն էլ կլվանայինք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Мэри says:

    Ես էլ եմ ծնող։ Վերնագիրը կարդալուց ահասարսուռ եղա։ Կարծեցի թե դայակը երեխային……. Հարգելի լրագրող կամ ծնող, ի՞նչ ամպագոռգոռ բառեր եք գրում։ Երեխաները բակում խաղալուց էլ կարող են ընկնել ու վնասվել։ Եթե ծնողը դաստիարակի կամ տնօրենի հետ անձնական խնդիր չունի, ապա կարող է հասկանալ իրավիճակը։ Հարգելի ծնող, ի՞նչ նպատակ եք հետապնդում։

  2. Sona says:

    Ես լինելով այս մանկապարտեզի երկար տարիների ծնողներից՝2֊րդ երեխաս է հաճախում արդեն,հարկ եմ համարում նշել ,որ ցանկացած մեղադրանք ուղղված այս մանկապարտեզի մանկավարժական կազմին անհիմն է,քանի որ այստեղ ես միայն հանդիպել եմ որակավորված մասնագիտական մոտեցման ։

  3. Anonymous says:

    Սիրելի ծնողներ եկեք մի պահ մտածենք,թե որքանով են մեր երեխաները ապահով մեր իսկ կողքին,չէ որ եթե տանը կան մեկից ավելի բալիկներ,նրանք միշտ էլ կռվում են,հրում իրար,,,,,պետք չէ միանամից մեղքը բարդել դայակիդաստիարակի կամ էլ առավել ևս պարտեզի վրա:Ես հանդիսանում եմ այդ պարտեզի ծնող և շատ գոհ եմ հաբերատար ու հոգատար վերաբերմունքի համար ողջ անձնակազմից և դա կապ չունի երեխան աշխատղինն է ,թե ոչ,այսօրվա մեր երեխաները անկառսվարելի են ու մենք ինքներս էլ ունենք ահռելի աշխատսնքներ կատարելու մեր իսկ երեխաների դաստիարակության հարցում:
    Անչափ շնորհակալ եմ 120 մանկապարտեզի ողջ աձնակազմից:

  4. Անահիտ says:

    Ես էլ եմ նկատել, որ աղջկաս քիթիկին մի փոքր չանկռված տեղ է լինում, բայց դա չեմ սարքում մեծ պատմություն, հնարավոր է ինքն է անփույթ կպել կամ երեխաներից որևէ մեկն է արել: Դե վերջիվերո երեխա են բոլորն էլ: Բայց չի նշանակում, որ տնօրեն մեղադրել կամ դաստիարակին: Մենք ծնողներս անգամ մեկ երեխայի հետևից նորմալ չենք հասցնում, ուր մնաց 20-25 երեխաներին հետևենք: Ես շատ գոհ եմ այս մանկապարտեզից, իմ 2 բալիկներն էլ հաճախել են: Երեխաներն ունեն չափազանցնելու սովորություն:

  5. Վիկա says:

    Հարգելի ծնողներ, ինքս հանդիսանում եմ ծնող՝ ում երեխան հաճախում է 120 մակապարտեզ արդեն 3,5 տարի: Միշտ գոհ ու շնորհակալ եմ եղել անձնակազմից և տնօրենի հոգատար, սակայն միևնույն ժամանակ անչափ խիստ դրվածքից: Չկա մի ծնող, ով կասի, որ իր կողքին (չնայած , որ ինքը խնամում է միայն իր երեխային) իր երեխան ապահով է 100% – ով, երբեք չի ընկնի կամ վնասվի: Նախքան խիստ դատելն ու նմանատիպ մեղադրանքեր ներկայացնելը, եկեք հարգենք այն մարդկանց, ովքեր նմանատիպ մեծաքանակ խմբեր են կարողանում խնամել, կերակրել, հագցնել, քնեցնել և այդ ամենը ժպիտով ու սիրով: Ես անչափ գոհ ու շնորհակալ եմ իմ տղայի դաստիարակից և դայակից, ինչպես նաև անչափ շնորհակալ տնօրեն տիկին Մուրադյանից՝ իր կողմից ցուցաբերած մեծ սիրո համար, որի մասին ինձ միշտ պատմում է տղաս:

  6. Մարիամ says:

    Հանդիսանալով թիվ 120 մանակապարտեզի ծնող ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել մանկապարտեզի ամբողջ անձնակազմին՝ հանձինս տնօրեն տիկին Մուրադյանի:
    Շուրջ մեկ տարի առաջ երեխաս սկսեց հաճախել այս մանկապարտեզ և շատ կարճ ժամանակ անց տեսա, թե ինչպես է երեխաս աչքիս առջև փոխվում, հասկացա, թե ինչպես են նրան այստեղ սիրում, հոգ տանում նրա մասին, զարգացնում, իսկ որ ամենակարևորն է, այստեղ իմ երեխան գտնվում է լիովին անվտանգ միջավայրում:
    Սա մի մանկապարտեզ է, որտեղ ակնհայտ երևում է տնօրեն-աշխատող-երեխա փոխադարձ կապը: Սա այն վայրն է, որտեղ գործում է <> կարգախոսը, և այս ամենը բնականաբար տնօրեն տիտկին Մուրադյանին շնորհիվ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930