Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը մեկնել էր սեփական նախաձեռնությունով. Լեւոն Ջուլֆալակյան

Ապրիլ 17,2019 20:50

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արթուր Ալեքսանյանն աշխարհի անցած տարվա առաջնությունից հետո երկարատեւ բուժում է անցել. «Այսօր նա լիարժեք ապաքինվել է վնասվածքներից, մասնակցում է մարզումներին, չի բողոքում վանսվածքներից եւ տրամադրված է շատ մարտական: Եվրոպական խաղերին մենք մասնակցելու ենք 60, 67, 77, 87 եւ 97 կգ քաշային կարգերում: Թե ովքեր կլինեն ըմբիշները հիմա չեմ ասի, բայց Արթուր Ալեքսանյանն 99 տոկոսով կմասնակցի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց. «Պարոն Ջուլֆալակյան: Անցած տարի, երբ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությունից հետո բուժման նպատակով մեկնեց ԱՄՆ, համացանցում լուրեր տարածվեցին ու դրանք հիմա էլ պարբերաբար մեջտեղ են գալիս, իբր «Ճերմակ Արջի» առողջությունը չի հետաքրքրում ՀԱՕԿ-ին եւ սպորտի պետական կառույցին եւ նա բուժվում է իր սեփական միջոցների հաշվին: Դուք որպես հավաքականի գլխավոր մարզիչ, ի վերջո, կտա՞ք վերջնական մեկնաբանություն, որպեսզի այդ հարցը մեկընդմիշտ օրակարգից դուրս գա»:

Հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց. «Այդ հարցը երեւի հարյուր անգամ շոշափվել է: Արթուր Ալեքսանյանն իր ցանկությամբ է մեկնել: Բացառված է, որ մեր պետությունը, նախարարությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն չֆինանսավորեն: Կրկնում եմ՝ դա բացառված է: Ստացվեց այնպես, որ իրեն հրավիրեցին ընկերները, պայմաններ ստեղծեցին, Արթուրն էլ իր որոշումով մեկնեց Միացյալ Նահանգներ ու բուժումներ անցավ: Զարմանալի է, որ նույն բանը կրկնվում է տասնյակ անգամներ: Հուսով եմ, որ այդ թեման այլեւս չի կրկնվի: Արթուր Ալեքսանյանը մեկնել էր սեփական նախաձեռնությունով: Նորից եմ ասում. Արթուր Ալեքսանյանի համար երբեք խնդիրներ չեն եղել ու չեն լինի մեր երկրում՝ ոչ նախարարության, ոչ էլ Ազգային օլիմպիական կոմիտեիկողմից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930