Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդակցություններ Հելսինկիում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Ապրիլ 17,2019 21:21

Ապրիլի 16-ին Հելսինկիում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննականը՝ ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաիմո Հենրիկսոնը (Maimo Henriksson)։

Հանդիպման մեկնարկին կողմերը կարևորեցին խորհրդակցությունների անցկացման պարբերականության պահպանումը, անդրադարձան երկու երկրներում ընթացող ներքաղաքական զարգացումներին։

Զրուցակիցները քննարկեցին հայ-ֆիննական քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին համագործակցության հետագա խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերությանը, քննարկվեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ֆին գործընկերներին ներկայացրեցին վերջին տարում Հայաստանում տեղ գտած զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը, ինչպես նաև երկրում հռչակված տնտեսական հեղափոխության առաջնայնությունները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930