Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Միասնություն» դաշինքին նվիրված միջոցառման ժամանակ ասաց, որ նախանձում է այն մարդկանց, որոնք հնարավորություն են ունեցել ավելի շատ շփվել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հետ: Նա «փակագծեր» բացեց, թե ինչ առնչություն է ունեցել նրանց հետ: Հիշեց, որ երբ ավարտում էր Կառավարման ակադեմիան, իր դիպլոմային աշխատանքը «սեւ» գրախոսության համար ուղարկվել էր Պաշտպանության նախարարություն ու հայտնվել սպարապետի մոտ: Այնուհետեւ փոքրիկ խորհրդատվական խմբի ներսում ինքը պատիվ է ունեցել որոշակի մասնագիտական աջակցություն ցուցաբերել՝ «Միասնություն» դաշինքի քարոզարշավի ժամանակ:
«Երկու անհատականություն, երկու մեծություն, դրա հետ միասին մի հսկայական ուժ՝ ժողովրդի սիրով շաղախված, լիդերության անկրկնելի մի բարձունք, սարսափեցնող բարձունք, որը մարտահրավեր է բոլոր ժամանակների քաղաքական գործիչների, առաջնորդների համար:
Այդ երկու մեծություններին կարելի է նախանձել այն մեծ սիրո համար, որին արժանացել էին սեփական ժողովրդի կողմից, ու դա միայն վայելք չէր, սարսափելի պատասխանատվություն էր: Դժվար է միլիոնների սերը վաստակել, միլիոնների առջեւ պատասխանատու լինել: Դժվար է միլիոնների սիրտը շահել ու բավարարել նրանց բոլոր փափագները»,-նշեց քաղաքագետը՝ երկու հզոր անհատներին բնորոշելով որպես Հայաստանի ինքնիշխանության մարմնացումներ:
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ ինչ-ինչ դրվագներ պատմեց: Հիշեց, թե ինչպես է առնչվել Կարեն Դեմիրճյանի հետ եւ ինչպես է մի առիթով նա իրեն կատակով ասել. «Ոնց որ պատից ընկած ֆիդայի լինես»
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ