Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԺԿ փոխնախագահ. «Մինչեւ չբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, մեր երկիրը ապագա չի ունենա»

Ապրիլ 17,2019 20:15

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը կայացած՝ «Միասնություն» դաշինքի քսանամյակին նվիրված միջոցառման ժամանակ հիշեց, թե ինչպես է ձեւավորվել «Միասնություն» դաշինքը: «Սկզբնական շրջանում այն միանշանակ չէր ընկալվում: Երկու մեծ անհատներ՝ գնահատելով երկրի եւ ժողովրդի իրավիճակը՝ եկան այն համոզման, որ երկրում միասնություն է պետք: Ու նախաձեռնեցին «Միասնություն» դաշինքի ստեղծումը՝ Հայաստանի Ժողովրբութդական կուսակցությունը՝ ի դեմս Կարեն Դեմիրճյանի եւ Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի»:

Նրա ձեւակերպմամբ, «Միասնություն» դաշինքը միայն երկու քաղաքական ուժերը միավորելու խնդիր չէր դրել իր առաջ, «Միասնություն» դաշինքը խնդիր ուներ երկրում միասնություն ձեւավորելու, միասնական պայքարելու ՝ երկիրը առաջ տանելու համար: Եթե հիշում եք, երբ «Միասնություն» դաշինքը բացարձակ մեծամասնություն ուներ, կարող էր ձեւավորել ԱԺ-ում բոլոր կառույցները, հանձնաժողովները, սակայն չգնաց այդ ճանապարհով:

Բացի Հանրապետական եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամներից՝ հանձնաժողովները վերաբաշխվեցին նաեւ մյուս քաղաքական ուժերի մեջ՝ նախագահներ, տեղակալներ: Այսինքն, հենց առաջին օրվանից երկրում դրվեց միասնության գաղափարը»:

Գրիգոր Հարությունյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ասաց, որ պետք է պահանջատեր լինել, քանի որ դրանից երկրի ապագան է կախված. «Մինչեւ չբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, մեր երկիրը չի կարող ապագա ունենալ: Մենք պետք է առաջ գնանք, չեմ ուզում հետ գնալ: Իսկ առաջ գնալու համար պետք է այդ մութ անկյունները բացել:

Այսօր ձեւավորվել է նոր իշխանություն, քանի դեռ նախկին իշխանությունները կային, հոկտեմբերի 27-ի մասին չէր կարելի խոսել, իսկ այսօր մենք պարտավոր ենք խոսել: Այսօր միասնություն դաշինքի գաղափարներն արդիական են, նոր իշխանությունները նույնպես պետք է ուսումնասիրեն «Միասնություն» դաշինքի գաղափարները, մոտեցումները եւ երկիրը տանեն միասնության ճանապարհով: Միասնության ճանապարհով միայն ունենք ապագա… Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները պետք է գնան այդ ճանապարհով»:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բազմիցս խնդրել եմ’ ե՞թե դժվար չէ ցուցակը,որը ներկայացվել է Ռ. Քոչարյանին՛ ներկայացրեք նաև հանրությանը և այն կտա շատ պարզաբանումներ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930