Ապրիլի 15-ին Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+ միջազգային շաբաթվա» բացման արարողությունը, որին մասնակցում էին Եգիպտոսից, Ալբանիայից և Հայաստանից ժամանած դասախոսներ։ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից հանդիպմանը ներկա էին Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Մարիա Եղիազարյանը, նույն ամբիոնի դասախոս Հասմիկ Գալուստյանը, Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Հասմիկ Գրիգորյանը։
Պիտեշտի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Էմանուել Սուարեն ողջունեց 3 երկրներից ժամանած 24 դասախոսներին և հույս հայտնեց, որ նոր ուղիներ կբացվեն այդ համալսարանների համագործակցության արդյունքում։
Շաբաթը հագեցած կլինի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսների կողմից իրականացվող դասախոսություններով և սեմինարներով, որի ընթացքում հայ դասախոսները հնարավորություն կունենան իրենց փորձը փոխանցելու հյուրընկալող համալսարանի դասախոսական և ուսանողական համակազմին, մյուս երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծանոթացնելու հայ ժողովրդի բազմադարյան մշակույթին ու պատմությանը։
Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան