Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերն Իգդիրում քննարկում են «Մեծամորի ատոմակայանի վտանգավորությունը». Ermenihaber.am

Ապրիլ 17,2019 19:33

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով: Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ:

Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում:

Թուրքական կողմը բազմիցս հայտարարություններ է անում Մեծամորի ատոմակայանի անվտանգության ոչ բավարար մակարդակի մասին: Կոչերով ու գիտաժողովներով չսահմանափակվելով՝ թուրքերը այս թեմայով ծրագրել անգամ դաշտային վարժանք կազմակերպել:

2019-ի հունիսին ծրագրվող վարժանքը կազմակերպվելու է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության կողմից: Վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը:

Նշենք, որ Թուրքիան պարբերաբար տեղեկություն է տարածում հայկական ատոմակայանի վտանգավորության մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը:

Մեծամորի ատոմակայանը գտնվում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության տակ և մինչ օրս ոչ մի միջազգային կազմակերպություն հարց չի բարձրացրել, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am/Haberler.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930