Կարեն Դեմիրճյանի տիկին Ռիմա Դեմիրճյանը Կարեն Դեմիրճյանի թանգարանում ապրիլի 17-ին բացված «Վերածննդի համոզմունքով» խորագրով ցուցահանդեսի ժամանակ իր ելույթը սկսեց ամուսնու խոսքերով. «Զարմանալի է մեր ժողովուրդը՝ իր պատմությունն այնքան սիրող եւ պատմությունից դասեր չքաղող…
Իրոք այդպես է, ես չեմ հանդիպել այլ ազգի որեւէ ներկայացուցչի, որն այդքան իմանա իր երկրի պատմությունը, հպարտանա, սիրի…Բոլոր հայերն այդպես են, դժբախտաբար դասեր չեն քաղում, իսկ դա անհրաժեշտ է կյանքի ընթացքի համար»:
Տիկին Դեմիրճյանը «Միասնություն» դաշինքն աննախադեպ երեւույթ որակեց, որն ուսումնասիրության կարիք ունի: Ապա` թվարկեց դասերը. «Դաս առաջին, ես կուզենայի, որ մեր սերունդներն իմանային իրենց ազգի պատմությունը, որ այն ոչ միայն դավաճանություններով, օտարին ծառայելով է եղել, այլ եղել է նաեւ լուսավոր մի երեւույթ ի դեմս «Միասնություն» դաշինքի, որը պետք է շարունակություն ունենա: Եվ էստաֆետը դեռ պետք է վերցնեն»:
Երկրորդ դասը, տիկին Դեմիրճյանի ձեւակերպմամբ, ուղղված է ոչ միայն երիտասարդներին, այլեւ բոլոր քաղաքական գործիչներին. «Ի՞նչ է նշանակում լինել քաղաքական գործիչ: Նախ եւ առաջ դա նշանակում է անձնազոհություն, դու պետք է ընտրես երկուսից մեկը՝ կամ քո անձնական շահերը, իշխանություն, դրա շահարկում, կամ՝ երկրին, ազգին ծառայելը: Երկրորդ դեպքում դու պետք է անձնականը մի կողմ դնես:
Կարդացեք նաև
Մի՞թե Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի համար հեշտ է եղել համաձայնության գալը:… Ես ականատես եմ եղել, դա ամիսներ է տեւել:Մի՞թե անկախ, էմոցիոնալ, գրեթե միանձնյա ղեկավարող Վազգենի համար հե՞շտ էր խնդրել Կարեն Սերոբիչին, թե արի օգնի միասին անենք այդ գործը:
Կարեն Սերոբիչի համար էլ դժվար էր, դրա մասին խոսելը ավելորդ է… Ես չեմ թաքցնում, ես սկզբում դեմ էի: Կարեն Սերոբիչը շատ հանգիստ լսեց իմ բացատրությունները, թե ինչու եմ դեմ, ու ոչ մի ձայն չհանեց: Նա սիրում էր ընդդիմախոսություն, դա իրեն ամրապնդում էր՝ կամ հերքում էր կամ ավելի վստահ էր դառնում:
Երկու ամիս անց նորից գիշերով եկավ բանակցություններից եւ ասաց, որ իր վճիռը կայացրել է՝ միանալու են… Ասաց՝ մեր ամբողջ հայկական ցավը պառակտման մեջ է, մենք միասնական չենք եղել, դրանից օգտվել է մեր թշնամին: Մենք ապագա չենք ունենա, եթե միասին չլինենք: Ասաց՝ ինչ ես կարծում, ինչու եմ դուրս եկել քաղաքականություն՝ մանդատ ստանալու համա՞ր, դեպուտատ դառնալու համա՞ր…Եթե դրանով ավարտվի, ես առաջին պահից մանդատը ցած կդնեմ…Ես եկել եմ երկրին օգնելու, դրա համար պետք է ունենամ մեծամասնություն…»:
Երրորդ դասն էլ, որ շեշտեց Կարենի Դեմիրճյանի տիկինը, այն քաղաքական մշակույթն է, որի ջատագովն է իրենց թանգարանը հենց ստեղծման օրվանից: «Դա մինչ այժմ էլ բացակայում է,եւ ես չեմ վախենում դա ասել: Գուցե հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ տեղը կընկնի՝ կտեսնենք, կսպասենք, կցանկանանք, բայց դա կարեւոր է՝ միասնությունից ոչ պակաս: Պետք է քաղաքակիրթ ձեւով միանանք, շենացնենք ու պաշտպանենք մեր երկիրը»:
Տեսանյութը՝ քիչ անց:
Հավելենք, որ «Վերածննդի համոզմունքով» խորագրով ցուցահանդեսով տրվեց «Միասնություն դաշինքի» 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այդ միջոցառումների ժամանակ կլուսաբանվեն այն ծրագրերը, որ ստանձնել էին կատարելու «Միասնություն» դաշինքի առաջնորդներ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մի՞թե անկախ, էմոցիոնալ, գրեթե միանձնյա ղեկավարող Վազգենի համար հե՞շտ էր խնդրել Կարեն Սերոբիչին, թե արի օգնի միասին անենք այդ գործը:
Տիկին Ռիմա Դեմիրճյանի այս խոսքերը,դարձավ «Ոսկե բառեր» պատմության համար:
Ինչի համար?
Բանը նրանում է որ Վազգենը ԵԿՄ ուժայինների հետ միշտ էլ իր ուզածը առաջ է տարել առանց հաշվի առնելով երկրի ղեկավարի կարծիքը:
1992-ի օգոստոսի 8-ի Արծվաշենի անկումը ավելի քան 1800 արծվաշենցիներ էին բնակվում, Վազգենի որոշումով ԼՏՊ հրամայում է հանձնել Արծվաշենը,երբ բնակիչները խնդրում էին զենք, որպիսի իրենք դիմեին ինքնապաշտպանության:
1992-ի հուլիսի 4-ի Շահումյանի անկումը:Մարտակերտի պաշտպանության հրամանատարությունը ոչ Ստեփանակերտից, ոչ Հայաստանից անհրաժեշտ օգնություն չստացավ: Ինչու … Ինքնապաշտպանության ուժերի ինը վաշտերից Մարտակերտի շրջանի պաշտպանությանը, մինչև հուլիսի 4-ի նրա անկումը, մասնակցեց միայն Աշոտ Ղուլյանի առաջին վաշտը:Մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաքում ստորագրվում է Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ), խորհրդային զենքը բաժանվում է ԱՊՀ երկրների միջեւ:
Վազգենը զենք չուղարկեց Մարտակերտի շրջանի պաշտպանությանը:
1996 թ պետական հեղաշրջումը որի պատճառով 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ չկիրառված դատավճիռը,որը ի կատար է ածում անհապաղ,պարոն Նաիրի Հունանյանը:
Իսկ Կարեն Սերոբիչի մահը,չնախատեսված էր այսպես ասած «չարաճճի գնդակից» նա զոհվեց: