«Դավիթ Շահնազարյանի ամբողջ կենսագրությունը, թե ինչպես է ընդդիմադիր արևմտամետ գործչից անցում կատարում պրոռուսական գործչի, շատ լավ երևաց նախընտրական շրջանում: Ես իր բարոյական նկարագիրը չեմ ուզում մեկ անգամ ևս տալ»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ Դավիթ Շահնազարյանը բավականին կոշտ արտահայտվեց «Սասնա ծռեր» կուսակցության՝ ծրագրերի և սկզբունքների մասին, մասնավորապես դեպի Արցախ ավտոերթն անվանեց թիկունքից հարված Արցախին, այսպես պատասխանեց «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Հիշեցնենք՝ 1992-95թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր՝ «Սասնա ծռեր» կուսակցության ողջ նպատակներն ու գործողությունները ընդգծված ծայրահեղական են և որ այդ ավտոերթը թիկունքից հարված է Արցախին:
Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ ավտոերթը կլինի ապրիլի 25-ին:
Կարդացեք նաև
Նշեցինք, որ բավականին կոշտ է արտահայտվել նաև Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, թե Արցախը մարզ համարողներն իրավունք չունեն Արցախ ոտք դնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն անհեթեթությունը, ինչ հնչել է Վիտալի Բալասանյանի կողմից, այն պարագայում է, երբ բոլորի համար ակնհայտ է, որ հենց Վիտալի Բալասանյանը ՀՀ քաղաքացու անձնագրով է աշխարհում ճամփորդում: Սա արդեն լուրջ հարց է տալիս, թե ինչպես կարող է մարդ այդ դեպքում նման անհեթեթություն ասել, որ գտնում է՝ մարդ, եթե Արցախը մարզ է համարում, իրավունք չունի մուտք գործել Արցախ: Ինքը պատրա՞ստ է իր անձնագիրը վայր դնել, այդ իմաստով իրեն չհամարել ՀՀ քաղաքացի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»