Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի եւ Արցախի միջեւ «ռոումինգ»-ի սակագինը 6 անգամ իջել է, բայց քննարկումները շարունակվում են». նախարար

Ապրիլ 17,2019 18:15

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը բարձրաձայնեց՝ Արցախի եւ ՀՀ-ի միջեւ «ռոումինգ» ծառայության վերացման հնարավորություն կամ քննարկում կա՞:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատգամավորին տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է. «Ռոումինգ»-ի սակագնի պայմանավորվածությունը ձեռք է բերվում երկու օպերատորների միջեւ, այսինքն՝ Արցախում ծառայություններ մատուցողի եւ հայաստանյան օպերատորների միջեւ: Վերջին տարիներին այդ սակագինը 145-232 դրամի միջեւ է տատանվել, իսկ հիմա՝ 25-45 դրամ է: Սա միջպետական քննարկման հարց է: Այն մշտապես քննարկվում է՝ հասկանալու համար սակագինը նվազեցնելու հնարավորությունները»:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ նշյալ թվերը խոսում են այն մասին, որ սակագինը վեց անգամ իջեցվել է, բայց քննարկումները շարունակվում են. «Շատ չեմ կարող մանրամասնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930