Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ՝ «Յոթի գործի» մասին

Ապրիլ 17,2019 18:25

Ներկայացնում ենք յոթի գործով դատական ակտից մի հատված, թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի որոշմամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել․ գնահատեք ինքներդ.

«․..-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, մինչդեռ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ․ մարտի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ ․․․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»,- նշվում է որոշման մեջ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930