Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Միշտ չէ եւ ամենուրեք չէ, որ 1000 դրամները վճարում են»

Ապրիլ 17,2019 18:07

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «ԵԽԽՎ-ում դուք հայտարարեցիք, որ 50.000 ստվերային աշխատողներ արդեն հարկային դաշտում են գործում, բայց «1000 դրամների հիմնադրամ»-ին գումար փոխանցողների թիվն ավելացել է 5000-ով, սա ինչպե՞ս կպարզաբանեք: Կամ ձեզ սխալ թվեր են ներկայացվել, կամ այդ 50.000 հոգին չեն վճարում հիմնադրամի համար»:

Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Աշխատատեղերի մասով թվերը չեն կարող սխալ լինել, դրանք ԱՎԾ եւ ՊԵԿ տվյալներն են: Իսկ հիմնադրամի հետ կապված հավելյալ պարզաբանումներ կստանամ: Նորություն չէ, որ այդ հիմնադրամի վճարումների ամբողջականության խնդիր կա: Ես նման տեղեկություններ եմ ստանում, որ միշտ չէ եւ ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են: Խոսքը նաեւ ամբողջական ընկերությունների մասին է: Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ դա ապահովելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930