Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների քանակը գուցե կրճատվի, բայց 1000-ավոր կրճատումների մասին չէ խոսքը». փոխվարչապետ

Ապրիլ 17,2019 18:40

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը հետեւյալ հարցը բարձրաձայնեց. «Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է 3000 աշխատատեղ կրճատել: Իմ տեղեկություններով՝ Շիրակի մարզում միայն ընկերությունն ունի 450 աշխատող, որոնցից 120-ն ապրիլի 19-ին կրճատման մասին ծանուցում են ստանալու: Ի՞նչ կարող է անել կառավարությունն այս ուղղությամբ»:

Հարցին արձագանքեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Չեմ կարծում, որ նման զանգվածային կրճատումների մասին է խոսքը, որովհետեւ կրճատումները կամ օպտիմալացումը պայմանավորված են լինում ներքին կառավարման համակարգի զարգացմամբ: Օրինակ՝ տեսուչների քանակը գուցե այնքան էլ պետք չէ, որովհետեւ հաշվիչների ձեւերն են փոխվել: Կան այլ ուղղություններ եւս, որոնց արդյունքում աշխատակիցների քանակը գուցե կրճատվի, բայց հազարավոր թվերը, վստահ եմ, որ իրականությանը չեն համապատասխանում»:

Սարիկ Մինասյանը շարունակեց մտահոգությունը. «Դա կապված է գազի գնի թանկացման հետ. քանի որ սպառողների համար գազը չի թանկանում, «Գազպրոմ Արմենիա»-ն կրճատումների միջոցով է հարցը լուծում: Ինչ-որ լուծումներ պետք է առաջարկվի «Գազպրոմ»-ին, որ մարդիկ չկորցնեն աշխատանքը»: Մհեր Գրիգորյանը նշեց. «Ողջամտության սահման կա, որը վերաբերում է բոլոր ընկերություններին: Չկա ընկերություն, որում կրճատումներ չեն լինում: Չեմ կարող հաստատել, որ կանենք ինչ-որ բան՝ այս կամ այն ընկերությունում կրճատումները բացառելու նպատակով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930