Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նեղացած եմ եղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողնում Ծառուկյանի վրա, էս երկրում մի հատ Ծառուկյան ունե՞ք»

Ապրիլ 17,2019 17:46

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է իր ընտանիքին պատկանող «Արարտցեմենտ» գործարանի աշխատակիցներին:

Այս գործարանի աշխատակիցները ղեկավարությունից աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ էին ստացել:

ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովում իրանական ցեմենտի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին նախագիծն է ներառված: Սակայն գործարանի ղեկավարությունը դժգոհ է՝ ինչո՞ւ միայն ցեմենտի համար են պետտուրք սահմանում, իսկ կլինկերի համար՝ ոչ:

«Ծառուկյանը օդից սարքած չի, լիարժեք տիրապետում ա խնդիրը, պրոբլեմը եւ դրա լուծումը: Ասել ա, մեկ անգամ եւս ասում եմ՝ էսօր հիմնական հարցը, որ ասենք թե առաջացել ա այդպիսի խնդիր»,- հանդիպման ժամանակ ասաց Ծառուկյանը:

Նա ասաց, որ երբ Իրանում ցեմենտի գործարան չկար, իրանցիները «Արարատցեմենտից» էին ապրանքը գնում, հիմա իրենք էլ գործարան ունեն ու ավելի էժանը ներմուծվում է Հայաստան: Իրանում, ըստ Ծառուկյանի, ցեմենտի եւ կլինկերի ինքնարժեքն ավելի ցածր է՝ պայմանավորված գազով եւ հոսանքով:

«Մարդը պետք ա աստծո, հոգու, խղճի առաջ արդարացի լինի: Էսօր հանձնաժողովի վեջը չի, ասում ա՝ թող 400, 1000 ընտանիք անգործ մնա: Բայց ո՞նց կարելի ա»,-ասաց Ծառուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ «Ես առողջացման ծրագիր եմ առաջարկում, որ հարկավոր ա մարդկանց մատից փուշ հանել, հնարավորություն տալ, որ մարդը կարողանա գոնե բարեկեցիկ կյանքով օգտվի»:

Ապա Ծառուկյանը հայտարարեց, որ նախկին կառավարության ժամանակ 200 դոլար տուրք է դրվել իրանական ցեմենտի վրա, հետո նոր իշխանությունն այն վերացրել է. «Նորը եկավ՝ հանեցին, տեղյակ չեն, հանելով, նայելով մենք չենք կարա… կլինկեր ստանալու համար մի ամիս աշխատացնում ենք, 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար 3 մլն դոլար գազի փող, 1,5 միլիոն՝ հոսանքի փող ենք տալիս, չհաշված աշխատավարձերը»:

Ըստ Ծառուկյանի, եթե իրանական կլինկերի վրա էլ պետտուրք չդրվի, գործարանը մրցակից չի լինի. «Էդ հանձնաժողովում մարդիկ կան՝ չեն հասկանում կլինկերը որն ա: Ձեր ցավը տանեմ, կլինկերը պատրաստի ցեմենտն ա, որը 4-5 միլիոն ծախսում ենք 100 հազար տոննայի համար»:

Ծառուկյանի ներկայացմամբ՝ 2 հիմնարկ է կլինկեր աղում. «Կլինկեր աղալը… հարկավոր ա մի հատ աղաց՝ էն ի՞նչ են ասում, մելնիցա (մարդիկ հուշում են), կա փոքրից՝ 5 հազարից մինչեւ 5 հարյուր հազար: էսօր եթե 2-ն են, ձեր ցավը տանեմ, վաղը կարան բերեն 20, 50-ը, 50 հազարը, 100 հազար տան, ինքնըստինքյան գործարանը սնանկանալու է»:

Հետո Ծառուկյանը տնտեսական վերլուծություն արեց՝ պետք է հեղափոխությունից հետո կառավարության այդ խոստումներն իրականանան. «Այսօր ոչ թե անգիր արած եկել եմ այստեղ, այլ ես զրոյից սկսել եմ: Տնտեսական հեղափոխություն ոչ թե խոսքով, այլ գործով, փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատել, աշխատավարձը, թոշակը պետք է բարձրանա, բանկի տոկոսները պակասեցնեն, բանկերից վերցրած վարկերը, ասենք՝ կարկտահարվել ա, տուժել ա, 1-3 միլիոն ներում շնորհվի, որ ժողովրդի մեջքը ուղղվի: Որին նայում ես՝ ժպիտ չկա, կորել ա, չգիտի ոնց ա ապրելու»:

Ապա վերադառնալով ցեմենտի ու կլինկերի թեմային, Ծառուկյանն ասաց. «Ես նեղացած եմ եղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողնում Ծառուկյանի վրա, էս երկրում մի հատ Ծառուկյան ունե՞ք, եթե քայլ կա կատարելու, կատարեք»: Ծառուկյանն իր խոսքում մի քանի անգամ կրկնեց՝ բարկացած, նեղացած ու վրդովված է ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամներից ու հատկապես նախագահից:

Թե ինչո՞ւ ցույցի առաջին օրը չի հանդիպել աշխատակիցների հետ, Ծառուկյանն ասաց. «Նորից եմ ասում՝ բարկացած եմ եղել, չեմ եկել»:

Ապա Ծառուկյանը փորձեց պարզել, թե ցուցարարներից ով է հայտարարել, որ իրենց ասել են՝ փողոց փակեք, ցույց արեք, իր խոսքերով ասած՝ ով՞ է այդ պրովոկատորը. «Ես ձեզանից չեմ նեղացել: Ասում ա՝ ասել եմ՝ պրովոկատոր, ես ասել եմ պրովոկատոր այն մարդուն, ով ասում ա ես ասել եմ՝ դուրս եկեք, գնացեք վարչապետի դեմ փողոց փակեք: Ես դաժե ձեզ խնդրել եմ, ժողովուրդ ջան, փողոցը մի մնացեք, տուն գնացեք»:

Գործարանի աշխատակիցներից մեկն ընդհատեց Ծառուկյանին ու հետաքրքրվեց՝ իրենց վերջն ինչ է լինելու, ազատման դիմումների հարցն ինչպես է լուծվելու: Ծառուկյանն արձագանքեց. «Դու չլսեցի՞ր ես նոր ինչ ասեցի՝ հարցը էսօր էլ խորհրդարանում չի դրվել, եղբայր: Հարցը դուք կարաք նայեք հեռուստացույցով, որ վաղը ես գնալու եմ»:

Հետո կրկին փորձում էին պարզել՝ ով է փողոց փակելու հրահանգ տվել ու կազմակերպել: Հավաքվածներից մեկն ասաց՝ «Վարչապետի դեմ չէ, ուղղակի մեզ ասացին՝ գնացեք ուրիշ տեղ ճանապարհ փակեք»:

«Ո՞վ ա ասել, ասա, գործից ազատեմ: Եթե ճանապարհ փակելու խնդիր լինի, հեռուստացույցով կասեմ, առաջինը ես իմ պատգամավորների հետ կփակեմ»,-ասաց Ծառուկյանը:

Ապա Գագիկ Ծառուկյանը դիմեց գործարանի աշխատակիցներին՝ ծանուցագրերը ճղեք՝ թափեք, կրճատումներ չեն լինելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Ինչից է՞ որ ՀՀ-ում մեկը երբ երկու կոպեկ փող է ունենում ինքն իր մասին երրորդ անձի եղանակով է խոսում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930