Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումները 2018թ․-ին կազմել են 12,1%. Համաշխարհային բանկ

Ապրիլ 17,2019 17:28

Համաշխարհային բանկը հրապարակել է «Միգրացիա և Դրամական փոխանցումներ» 2019թ․-ի ապրիլյան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումները 2018թ․-ին կազմել են 12,1%։ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (#ԵԿԱ) 2018թ․-ին դրամական փոխանցումներն աճել են 11%-ով՝ հասնելով 59 մլրդ դոլարի:

Տնտեսական ակտիվության շարունակական աճը խթանել է փոխանցումները տարածաշրջանում դրամական փոխանցումների իրականացնող առաջատար երկրներից՝ Լեհաստանից, Ռուսաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից։ Դրամական փոխանցումներից քիչ կախվածություն ունեցող երկրները՝ Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, փոխարենը շահել են Ռուսաստանում տնտեսական ակտիվության վերականգնումից։

Ուկրաինան՝ տարածաշրջանի խոշորագույն դրամական փոխանցումներ ստացող երկիրը, 2018թ․-ին սահմանել է նոր ռեկորդ՝ ավելի քան 14 մլրդ դոլար փոխանցումներ, ինչը գերազանցում է 2017թ․-ի տվյալները 19%-ով։ Ուկրաինայի այս աճը արտացոլում է դրամական փոխանցումների գնահատման վերանայված մեթոդաբանությունը, ինչպես նաև հարևան երկրներում միգրանտ աշխատողների պահանջարկի աճը:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930