Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անծանոթ եմ, ինձ այդ անուն ազգանունը ոչինչ չի ասում». Զեյնալյանին ոստիկանությունում խոշտանգված երիտասարդի մասին չեն հայտնել

Ապրիլ 17,2019 17:15

Օրերս համացանցում եւ մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց Էդգար Ծատինյանի հետ կապված դեպքը: Ծատինյանի հարազատները պնդում են, որ երիտասարդ տղան մահացել է՝ ոստիկանական բաժանմունքում խոշտանգման եւ հիվանդանոցում անտարբերության պատճառով:

Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երբ լրագրողները նրան հարցրեցին, թե ի՞նչ գնահատական կտա այդ դեպքին՝ հատկապես, որ երկու օր առաջ իր ելույթում հայտարարում էր, թե ոստիկանությունը զերծ է խոշտանգումներից ու բռնություններից, բռնությամբ ցուցմունքներ կորզելուց՝ պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ հանդիպել այդպիսի հրապարակման: Ես ասել եմ, որ դա համատարած բնույթ չի կրում: Երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնք ե՛ւ օրենսդրական կարգավորման կարիք ունեն՝ խոշտանգումների կարգավորման նպատակով, եւ իրավակիրառ պրակտիկայում»:

Նա անդրադարձավ նախկին դեպքերին, թե ինչպիսի իրավիճակ է եղել ոստիկանական բաժանմունքներում:

Նախարարն ասաց, որ Հայաստանում այդպիսի դեպքեր կան, բայց համատարած բնույթ չի կրում: Բռնությամբ ցուցմունք կորզելու դեպքեր նույնպես չեն արձանագրել: Զեյնալյանի խոսքով՝ «մամուլի ձեռքերը ամենուրեք հասնում են»:

Հարցին՝ Ծատինյանի դեպքը ձեզ ի՞նչ է ասում՝ Զեյնալյանը պատասխանեց. «Ես անծանոթ եմ, ինձ այդ անուն ազգանունը ոչինչ չի ասում, ես երկու օր է՝ գտնվում եմ ԱԺ-ում, դեռեւս տեղյակ չեմ»: Ամեն դեպքում, ըստ նախարարի, ոստիկանական համակարգում փոփոխություններ են եղել եւ իրավիճակի էական տարբերություն կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930