Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանջուղազյանն ափսոսում է, որ կասկածի տակ են դնում իր աշխատանքը

Ապրիլ 17,2019 17:03

Վաղը ԱԺ նիստում քննարկման է դրվելու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը, որով էլ առաջարկվում է պաշտոնանկ անել Ջանջուղազյանին:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով իրենք դրա իրավասությունն ունեն: Հարցին՝ կասկածի տակ է դրվում ձեր՝ պարտականությունների կատարման լիարժեքությունը, դուք ո՞նց եք դրան վերաբերվում՝ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ափսոսանքով եմ դրան վերաբերվում, ես կուզենայի, որ կասկածի տակ չդրվեր, բայց նաեւ օբյեկտիվորեն հանգիստ եմ նայում, որովհետեւ հակառակ դեպքում կարող էր թվալ, որ ամեն ինչ լավ է, իդեալական է, որը զգոնությունը թուլացնելուն ավելի շատ կօգնի, քան հակառակը: Ես կարծում եմ, մենք մշտապես պետք է շատ զգոն լինենք եւ իմանանք, որ մեր գործողությունները մանրադիտակի տակ զննվում են: Պետք է ամեն ջանք ներդնենք, որ լավագույն արդյունքը ցույց տանք՝ իմանալով, որ անհնար է այնպիսի գործողություն անել, որ բավարարենք բոլորին»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930