Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում է կայացվել դադարեցնել Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ քրեական հետապնդումը. հայտարարություն

Ապրիլ 17,2019 16:45

 Ալեք Ենիգոմշյանի լրացուցիչ հայտարարությունը
17-ը ապրիլի   2019 թ. Երևան

Հայտնում եմ, որ ավելի քան երկու տարի և ութ ամիս առաջ հարուցված անհիմն մեղադրանքի ու վերջ չունեցող «նախաքննության» մասին իմ 11.04.2019 թ. հայտարարությունից հետո ավագ դատախազ Պ. Պետրոսյանի և ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդիկ Հակոբյանի ստորագրությամբ ստացել եմ 12.04.2019 թ. թվակիր գրություններ, որոնցից տեղեկանում եմ, որ նույն օրը որոշում է կայացվել իմ նկատմամբ «քրեական հետապնդումը դադարեցնելու», «քրեական հետապնդում չիրականացնելու» և «ընտրված խափանման միջոցը վերացնելու» մասին` «հանցակազմի բացակայության հիմքով»: Առիթից օգտվելով, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ՄԻՊ գրասենյակի համապատասխան իրավաբաններին՝ ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՔԾ տնօրենին ուղղած իմ դիմումններին ու հրապարակային հայտարարությանը զուգահեռաբար իմ իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու և այդ նպատակով ՀՀ Գլխավոր դատախազին պարզաբանում պահանջող դիմում ներկայացնելու համար:

«Սասնա ծռեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930