Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկա անել, որեւէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկաների լեզվով խոսել». Մարուքյանը՝ Մխիթար Հայրապետյանի մասին

Ապրիլ 17,2019 15:53

Երեկ ԱԺ նիստում Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ լեզվակռիվ եղավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների եւ «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանի միջեւ: Վեճից հետո Մխիթար Հայրապետյանը գնացել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Մարուքյանը պարզաբանեց, թե ինչ է եղել. «Ռազբորկա չի եղել, դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետեւ կողմերը իրար սխալ էին հասկացել: Գեւորգ Գորգիսյանը չէր ընդհատել մեծ հաշվով, ուղղակի տեղից միտք էր ասել, որ իրեն չէր վերաբերում, մեզ էր վերաբերում»:

Մենք ճշտեցինք՝ «դո՞ւ ով ես» արտահայտությունը Մխիթար Հայրապետյանի՞ն չէր վերաբերում՝ նա պատասխանեց. «Դա ասվել է, բայց կռիվը ինչից սկսվեց…»:

 

Հարցին՝ հաշտեցում եղա՞վ ի վերջո՝ նա պատասխանեց. «Հա, ոչ կռվել էինք, ոչ էլ հաշտվել: Որեւէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկա անել, որեւէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկաների լեզվով խոսել: Այդ տեղեկությունները չէին համապատասխանում իրականությանը»:

Մարուքյանն ասաց, որ Հայրապետյանի հետ հարաբերությունները չեն խաթարվել. «Քաղաքական ամբիոն է, քաղաքական ամբիոնից էմոցիոնալ ելույթներ են լինում եւ միշտ լինելու են: Բանավեճեր են, մարդիկ ռոբոտ չեն»:

Մեր դիտարկմանը, որ ձեզ սպառնացին, ասացին՝ եթե ձեր ոճը չփոխեք, իրենք էլ ձեր հետ այլ ոճով կխոսեն՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես էլ ասեցի՝ ի՞նչ կանեք, այ որ իմանաք, ինձ կասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930