Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյան. «Պատրաստվում են մեքենաների տեխզննման պարբերականությունը փոխել»

Ապրիլ 17,2019 15:18

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց ավտոմեքենաների տեխզննման նոր համակարգը: Այս նոր առցանց համակարգում մեքենաների ամբողջական բազան է, որտեղ ավտոմեքենաների մասին տեղեկատվություն է ամփոփվում՝ արտադրման տարեթիվը, տեխնիկական յուրաքանչյուր զննությունը, վթարները, ինչ վիճակում է մեքենան, կարելի՞ է շահագործել, թե՝ ոչ. «Սա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննության կտրոնների մշակույթից: Սա հնարավորություն կտա տիրապետել հանրապետության տրանսպորտային ամբողջ պարկի պատկերին, հնարավորություն կտա բարձրացնել ճանապարհային երթեւեկության անվտանգությունը եւ կանխարգելել հետագայում որեւէ տեսակի վթարներ»:

Համակարգը պատրաստ է, եւ ինչպես նախարարն ասաց՝ դրան միացած են լիցենզավորված տեխզննման բոլոր կենտրոնները եւ ոլորտն ազատ է, ցանկացած ընկերություն կարող է դիմել եւ միանալ համակարգին. «Այսպիսով՝ համակարգն օրինական դաշտում կկանոնակարգի, թե ինչպիսի հարաբերություններ պետք է ունենա մեքենայի տերը պետության հետ, ինչպիսի զննության պետք է ենթարկվի: Հիմա օրենսդրական դաշտի կարգավորման փուլում է»:

Արշակյանն ասաց, որ պատրաստվում են մեքենաների տեխզննման պարբերականությունը փոխել՝ ըստ դրանց շահագործման տարեթվի. «Եթե մեքենան նոր է, պարտադիր չէ, որ ամեն տարի տեխզննվի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930