Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է սպանել ամուսնուս. կողքիդ նստած անասունն է սպանել». վեճ սպանված ոստիկանի կնոջ և «Սասնա ծռերի» միջև

Ապրիլ 17,2019 15:12

«Նորմալ գնաց աշխատանքի, հետո զանգեցի, իր հետ խոսում էի, ինքը պետք է ղեկին նստեր, վարեր, բայց ինքն իր կամքով հետևում է նստել, ոչ մեկը Յուրի Տեփանոսյանին դա չի ստիպել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտարարեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կին Արփինե Թումասյանը:

Նա նշեց, որ ամուսինը 10/33 զորամասում մոտ 6 տարի աշխատել է: Իսկ ինքը մտել է համակարգ 2016-ի հոկտեմբերին` ամուսնու սպանությունից հետո:

Յուրի Տեփանոսյանի կինը պատմեց, որ իր ամուսնու զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ այն աստիճանի մոտ հարաբերություններ են ունեցել, որ նա պետք է դառնար իրենց երեխաների քավորը:

Արփինե Թումասյանը հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ իմացել է հեռուստացույցից՝ աշխատանքի վայրում: Նա տեղեկացրեց՝ ամուսնու համածառայակիցներ Հայկ Խուդավերդյանը, Ազատն ու Չիլինգարյանը պատմել են, թե դեպքը եղել է ընթացքի ժամանակ:

Հարցին՝ ե՞րբ իր սկեսրայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, սկսեց այն դիրքորոշումը հայտնել, թե իր որդուն սպանել են ոչ թե «Սասնա ծռերը», այլ ոստիկանները, Արփինե Թումասյանը պատասխանեց. «Երբ այդ մարդկանց բանտից բաց թողեցիք, դրանից հետո մեր ընտանիքը գլխիվայր լրիվ շուռ եկավ: Հերիք չէ ընտանիքս քանդվեց իրենց ձեռքով, հիմա էլ ընտանեկան հարաբերությունների վրա սկսեցին ազդել: Մինչև այդ Վահրամ Տեփանոսյանը շատ հանգիստ էր. բոլորդ էլ տեսնում էիք, նրա դիրքորոշումը, մողեսի պես մտան մեր ընտանիք»: Այս խոսքերին արձագանքեցին դահլիճում նստած «Սասնա ծռերի» անդամները:

Արփինե Թումասյանը բորբոքվեց՝ դե թող մեկը գա իմ երեխաներին տեսնի, թե ինչ հոգեվիճակում են: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց՝ «Հասկանում ենք, որ ծանր վիշտ եք տարել, բայց պետք չէ վիրավորել»: Թումասյանն արձագանքեց. «Էդքան վիրավորել են, պարոն Մակյան, մեր ընտանիքն են քանդել, մի բառը տենց հնչո՞ւմ է»: «Սասնա ծռերն» արձագանքեցին՝ մենք ընտանիք չենք քանդել, Թումասյանը պատասխանեց՝ «Ո՞վ է քանդել, կողքիդ նստած անասունն է քանդել: Ծիծաղի, կծիծաղես վերջում»:

Արփինե Թումասյանը հայտնեց, թե իր ամուսնու սպանությունից առաջ էլ, հիմա էլ սկեսրայրից առանձին է ապրում, և առանձնապես լավ հարաբերություններ չունեն:

Դատավորը հայտարարեց՝ իր ամուսնու սպանության մեջ մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը և հարցրեց՝ ամուսնու մահվան հետ կապված ամբաստանյալի նկատմամբ քաղհայցի պահանջ ունե՞ք, Արփինե Թումասյանը պատասխանեց. «Ավելի լավ է դիրքորոշում չներկայացնեմ»:

Հարցաքննվեց նաև գործով տուժող Գագիկ Մկրտչյանի այրին, իրավահաջորդ Ոսկանյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930