Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյան. «Մյուս տարի կունենանք Հայաստանից Վրաստան տանող բարձր որակի ճանապարհ»

Ապրիլ 17,2019 14:38

Այս տարի պետական բյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի, ճանապարհների լրացուցիչ նորոգման ծրագրերով նույնպես շինաշխատանքներ կկատարվեն։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նա հստակեցրեց՝ համայնքային ճանապարհների վերանորոգումը նախարարությունը չի իրականացնում: Այս նախարարության լիազորությունը միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների նորոգումն ու հիմնանորգումն է:

Պետական ծրագրերը մի քանի մասի են բաժանված՝ միջին նորոգման, հիմնանորոգման, լրացուցիչ նորոգման եւ դոնորների աջակցությամբ եւ «Հյուսիս-Հարավ»:

Արշակյանի խոսքով՝ միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երեւան-Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սեւանի տարածքում։

Նախարարն ասաց, որ առցանց ծրագիր պետք է ներդնեն, որը հնարավորություն է տալու տեղեկատվություն ստանալ հիմնանորոգվող ճանապարհների մասին, թե՛ ծախսերի, թե՛ վերահսկողության եւ թե՛ թերացումների եւ կապալառուի եւ պատասխանատուի մասին. տեղադրվելու են տեսանյութեր եւ լուսանկարներ։

Արշակյանի ներկայացմամբ՝ Երեւանից Վրաստան պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ, իսկ դեպի Մեղրի հատվածում կիրականցվեն լրացուցիչ նորոգումներ։ Այս տարվա ճանապարհաշինության ծավալն, ըստ նախարարի, աննախադեպ է, համեմատած՝վերջին 5 տարիների հետ. 300 կմ-ից ավելի ճանապարհի շինաշխատանքներ են կատարվելու, 15 միլիարդ դրամ ֆինանսավորմամբ. «Հաշվի առնելով, որ արդար մրցույթների շնորհիվ տնտեսումներ են լինելու, դրա շնորհիվ հաստատ 300 կմ-ից ավելի են վերանորոգվելու եւ սա չի ներառում Հյուսիս-Հարավն ու M6-ը (Վանաձոր-մաքսակետ ճանապարհը)»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ նախարարի, այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ, շեշտը դնելու են Հայաստանը դեպի Վրաստան եւ Իրան տարանցիկ գոտի դարձնելու վրա: Անդրադառնալով M6 ճանապարհին՝ (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) կառուցմանը` Արշակյանն ասաց, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն ամբողջությամբ իրականացված է՝ թունելներով, կամուրջներով. «Դրանից մինչեւ Վրաստանի սահման ծրագրում ենք, որ մյուս տարի կավարտենք: Մյուս տարի կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձր որակի ճանապարհ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարն ասաց՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներն այս տարի պետք է ավարտեին, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ամբողջությամբ ավարտել։ Թե երբ վերջապես կավարտվեն «Հյուսիս-Հարավ» ամբողջական ավտոճանապարհի կառուցման աշխատանքները,Արշակյանը վերջնաժամկետ չնշեց:

Մինչ օրս 550 միլիոն դոլար է ներգրավվել Հյուսիս-Հարավը կառուցելու համար, ծախսվել է 220 միլիոնը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930