Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

Վահրամ Տեփանոսյան. «Իմ տղան ինձ պատմում էր, որ ինքը չի կատարում իրենց հրամանները. ժողովրդին չի ծեծում, ուստի ուզում են իրեն հակա հանեն»

Ապրիլ 17,2019 14:32

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Մեսրոպ Մակյան):

Տուժողի հարցաքննությունից հետո նախագահող դատավորը հայտարարեց՝ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ մեղադրող Պետրոսյանի կողմից դատարան է ներկայացրել փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որին կցված էր սույն գործով տուժող, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր` Վահրամ Տեփանոսյանի կողմից որոշակի փաստերի մասին տեղեկություններ պարունակող լազերային սկավառակ: Պարոն Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել նշված լազերային սկավառակը գործին կցելու: Դատարանում միջնորդությունը բավարարվեց. տեսանյութերը հետազոտվեցին:

Լրագրողների հետ զրույցում Յուրի Տեփանոսյանի հայր Վահրամ Տեփանոսյանը հայտարարեց, որ իր որդուն սպանել են ոստիկանները, ոչ թե «Սասնա ծռերը»: Նա մանրամասնեց. «Սա թատրոն է, կապիկություն, սա դատավարություն չէ: Սերժ Սարգսյանը կանչել է Գասպարյան Վովային, ասել է մի զոհ է պետք, որ գցեն «Սասնա ծռերի» վրա: Գուրգենն էլ ասել է՝ այս մարդուն խփեք: Իմ տղան ինձ պատմում էր, որ ինքը չի կատարում իրենց հրամանները. ժողովրդին չի ծեծում, ուստի ուզում են իրեն հակա հանեն»:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ պարտադիր պետք է լսել Վահրամ Տեփանոսյանին: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Նա ասում է, որ պատվիրատուն եղել է Սերժ Սարգսյանը, պարտադիր պետք է լսենք իրեն։ Նաև մի խնդրանք ունեմ. իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանը գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ անցյալ նիստը հետաձգվել էր անորոշ հիմքով։ Ուստի խնդրում եմ արագացնել դատաքննությունը: Պետք է խնդրեմ՝ արագ լսենք Վահրամ Տեփանոսյանին և որոշում կայացնենք նախնական կալանքի տակ գտնվող իմ պաշտպանյալի հարցով»։

Ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարեց. Վահրամ Տեփանոսյանը ճանաչվեց որպես վկա, և նա կկանչվի հարցաքննության:

Այնուհետև դատարանը հարցաքննեց Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ Տիգրան Գրիգորյանին: Նա ներկայացավ՝ ընտանիքի քավորն է, նաև մասնակցել է Յուրի Տեփանոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930