Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի». Նաիրա Զոհրաբյանը՝ Արտակ Զեյնալյանին

Ապրիլ 17,2019 14:15

«Բարգավաճ Հայաստանը» «դեմ» է քվեարկելու կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքի նախագծին: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իրենց չեն գոհացրել կառավարության բացատրությունները.

«Օպտիմալացման առնչությամբ որեւէ հիմնավոր պատճառ չասվեց Արտակ Զեյնալյանի կողմից, բացի ինտուիցիայից, այսինքն՝ օպտիմալացումը կատարվելու է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային: Չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության եւ նրա առանձին անդամների ինտուիցիան, բայց այս դեպքում, երբ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, որոնց մի մասն արդեն գործազուրկ է, ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի: Չասվեց նաեւ, թե օպտիմալացման արդյունքում որքան գումար է խնայվելու»,-նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է ոչ թե 17, այլ 12 նախարարություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վ says:

    Լրագրողի վէրջին շեշտը ընթերցողին զինաթափում է.բռռռռաւօօօօօօ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930