Հյուսիսային Օսիայի իշխանություններն առաջիկայում նախատեսում են «Վերին Լարս» անցակետում գործարկել հերթերի էլեկտրոնային համակարգ: Այս մասին հաղորդում է «Վեստի Կավկազա»-ն՝ վկայակոչելով հանրապետության կառավարությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքային խումբը պետք է մանրամասն ուսումնասիրի նորմատիվ-իրավական բազան և վեր հանի այն խնդիրները, որոնք խոչընդոտում են էկեկտրոնային հերթի ներդրմանը ռուս- վրացական սահմանի այդ հատվածում:
Նորամուծությունն ուղղված է անցակետի հնարավորությունների ընդլայնմանը և տրանսպորտային կուտակումների բացառմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև