Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդմոն Մարուքյան, դուք ո՞ւմ կողմից եք խաղում». Համազասպ Դանիելյան

Ապրիլ 17,2019 14:05

«Էդմոն Մարուքյան, երեք ամիս է՝ հայտարարում եք, թե ուժային մարմինների հանդեպ չկա խորհրդարանական վերահսկողություն: Խորհրդարանական վերահսկողությունը խորհրդարանի գործողությունների համախումբն է, որը նրան հնարավորություն է տալիս հետեւել, թե գործադիրն ինչպես է իրականացնում իր գործառույթները»,-ԱԺ-ում այսօր կառավարության նոր կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն պնդում է, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ եւ չլինեն վարչապետին անմիջապես ենթակա, որպեսզի հնարավոր լինի այդ կառույցների հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել:

Համազասպ Դանիելյանը Մարուքյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի եւ լսումների միջոցով նա կարող է ԱԺ հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին եւ բացատրություններ պահանջել ինչ-ինչ հարցերի վերաբերյալ: «Դուք հայտարարում ենք, որ քանի դեռ չկա խորհրդարանական վերահսկողություն (որն իրականում կա), ՀՀ-ն խորհրդարանական պետություն չէ, հետեւաբար՝ ժողովրդավարական չէ… Էդմոն Մարուքյան, դուք ո՞ւմ կողմից եք խաղում: ՀՀ-ն ժողովրդավարական է, եւ էլ ավելի ժողովրդավարական պետք է դառնա: Ես ձեզ նորից հրավիրում եմ աշխատել այդ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է ոչ թե 17, այլ 12 նախարարություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930