Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի գործը կվերանայվի՞

Ապրիլ 17,2019 13:31

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ «Մարտի 1»-ի գործով դատապարտված անձանց գործերը վերանայվելու են: «Գործընթացը սկսել ենք արդեն, մենք ապահովել ենք որոշակի հրապարակայնություն։ Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնցով մենք ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան»,- ասաց դատախազը` հիշեցնելով, որ Մուշեղ Սաղաթելյանի գործով հենց ինքն է վճռաբեկ բողոք ներկայացրել:

Հիշեցնենք, վճռաբեկ բողոք նաեւ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպաններն էին ներկայացրել: Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել:

Գլխավոր դատախազն ասաց, որ եւս մեկ քրեական գործով դատախազությունը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան: Թե ո՞ր`չհստակեցրեց: Ասաց, որ գործընթացը շարունակական է լինելու:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետի գործը եւս վերանայվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը եւս դատապարտվել էր «Մարտի 1-ի» իրադարձություններից հետո, գլխավոր դատախազը պատասխանեց. «Նախկինում կայացված դատական ակտերում առկա փաստական տվյալները համադրվում են նոր տվյալների հետ եւ երբ օրենքի տառին համապատասխան նոր երեւան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնենք, անկախ նրանից՝ ով է նա, կիրականացվի»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» գործով 2010 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման եւ ազատ է արձակվել 2011 թվականի մայիսի 26-ին հայտարարված համաներման համաձայն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930