Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:
Հարցաքննվեց տուժող Էլեն Վարդանյանը: Նա հայտարարեց, որ բնակվում է ՊՊԾ գնդի դիմացի տանը: Մասնավորապես պատմեց. «Լուսադեմին վեր կացանք՝ ժամը հինգն էր, վեր թռանք ձայներից, տեսանք մեքենա, խառնաշփոթ էր, կրակոցներ: Անչափահաս երեխաներ կային տանը, վախեցած վիճակ էր: Մայրս էլ էր վատառողջ: Ես շատ պատուհանից չեմ նայել, քանի որ մորս և երեխաներին էին հետևում: Դեմքերն աղոտ եմ հիշում: Մենք հաջորդ օրը ժամը հինգի-վեցի կողմերը տարածքը լքել ենք, երեխաներն ուժեղ սթրեսի մեջ էին: Մորս, երեխաների և եղբորս հետ տարածքից դուրս ենք եկել»:
Նա նշեց, որ հետո իրենց զանգել կանչել են ու մանրամասնեց. «Ինձ հաջորդ օրը զանգեցին, կանչեցին տուն, ասացին, պատուհանը բաց է, պատուհանից տուն են մտել, տունը պետք է խուզարկվի, որ կարողանանք մտնել տուն: Մտել, նայել են, ոչինչ չեն հայտնաբերել»:
Էլեն Վարդանյանը հայտարարեց, որ որևէ մեկի նկատմամբ տնից պլանշետի և հեռախոսի կորստի հետ կապված բողոք և պահանջ չունի:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ