Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը` համաներումով ազատ արձակված անձանց հանցագործություններ կատարելու մասին

Ապրիլ 17,2019 13:13

«Պրակտիկայում տարբեր ժամանակներում համաներման ակտերի կիրառումը միշտ ունեցել են այդպիսի հետեւանքներ։ Մեզ համար դա կանխատեսելի է եղել, դրանով պայմանավորված դեռ մինչեւ համաներման ակտի կիրառումը կանխարգելիչ բազում միջոցառումներ են իրականացվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն`անդրադառնալով այն փաստին, որ համաներման արդյունքում ազատ արձակված 70 անձինք 130 հանցագործություն են կատարել:

Հիշեցնենք, նոյեմբերի 6-ին Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ համաներում հայտարարվեց: Այն տարածվեց 6500 շահառուի վրա։ Համաներումից հետո համաներված 70 անձինք 130 հանցագործություն են կատարել:

«Գուցե հանցագործությունները շատ ավելի շատ լինեին, եթե կանխարգելիչ այդ միջոցառումները ձեռնարկված չլինեին։ Բայց նույնիսկ մեկ դեպքը մենք չենք կարող համարել ընդունելի, այդ պատճառով քրեաիրավական պայքարն այս ուղղությամբ ակտիվացվում եւ ուժեղացվում է»,-ասաց դատախազը` հավելելով, որ պետության կողմից մարդասիրական վարքագծի արդյունքում ազատված անձի կողմից կատարված նույնիսկ մեկ հանցագործությունը չի կարող նորմալ համարվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930