Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը՝ մարտի 1-ի մասին. «Քաղաքում միտինգ անում են, միտինգ ցրում են, թե ինչ են անում, մենք գործ չենք ունեցել միտինգների հետ». «Ժողովուրդ»

Ապրիլ 17,2019 13:06

Այս անգամ կներկայացնենք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տված ցուցմունքները, որը 1997-ից մինչեւ 2008 թվականը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետն էր։ Գասպարյանը սկզբում քննիչներին բացատրել է, թե որոնք են եղել ՌՈ գործառույթները։ «ՌՈ-ն զբաղվել է բանակով եւ բոլոր զինվորականների կողմից հանցագործությունների կանխումը, նախականխումը, բոլոր զինվորականներով մենք ենք զբաղվել։ Հետաքննությունն էլ է իրականացվել, այդ ժամանակ արդեն քննչական մարմինն առանձնացվել էր»։

Քննիչի հարցին. «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Ռազմական ոստիկանությունը գործում է ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում եւ կոչված է ՀՀ զինված ուժերում իրականացնելու սույն օրենքով իրեն վերապահված խնդիրները։ Այդ խնդիրները իրեն վերապահված են նույն օրենքի 4-րդ հոդվածով։ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ձեր գլխավորությամբ Ռազմական ոստիկանությունը օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված խնդիրներից հատկապես ո՞րն է իրականացնում։ Դուք եւ Ձեր ղեկավարած ստորաբաժանումն ի՞նչ դերակատարություն եք ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, այդպես էլ նրան նախորդող, հաջորդող օրերին տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջարկում ենք նկարագրել Ձեր գլխավորությամբ կոնկրետ Ռազմական ոստիկանության գործողությունները՝ ըստ ժամանակագրության, ծառայության մեկնելու առաջին պահից մինչեւ ծառայության ավարտը»։

Ի պատասխան՝ Գասպարյանը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի գիշերը, երբ Ազատության հրապարակում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է, ես այդ մասին իմացել եմ վարչություն աշխատանքի ներկայանալուց հետո։ Մասնավորապես, երբ ներկայացել եմ աշխատանքի, ինձ ասացին, որ Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում ցուցարարներ են հավաքվել, իսկ երբ հետաքրքրվեցի, թե ինչ ցուցարարներ են, ինձ պատասխանեցին, որ Ազատության հրապարակում առավոտ՝ լուսաբացին՝ ժամը 6-ին, 7-ին, ոստիկանության կողմից ցուցարարներին ցրել են, իսկ ցուցարարների մի մասը ցրվել են, մի մասն էլ տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ։ Էտի էտ ժողովուրդն են։ Այդ մասին ինձ տեղեկացրել է իմ տեղակալներից մեկը, ինչպես նաեւ այլ աշխատակիցներ, ովքեր այդ տեղեկությունները ստացել են այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացել են։ Դա մեր ֆունկցիան չէր։ Քաղաքում միտինգ անում են, միտինգ ցրում են, թե ինչ են անում, մենք գործ չենք ունեցել միտինգների հետ, բացարձակ դուրս ենք եղել այդ քաղաքական բաներից։

Ես օրերը չեմ կարող հիշել, թե երբ շտաբ ստեղծվեց, այդ շտաբը նստած էր կառավարության շենքում։ Խաչատուրովը շտաբի ղեկավարն էր։ Կառավարության բոլորն այնտեղ էին, իսկ շտաբը առանձնացված տեղ ուներ, այնտեղ էր տեղակայվել։ Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930