Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա՜յ մարդ, նախորդներն անցան-գնացին, միայն հուշեր մնացին, բա դո՞ւք ինչ եք անում». Գեւորգ Պետրոսյանը՝ Մարուքյանին

Ապրիլ 17,2019 12:51

«Ասում եք, թե սա կառավարության որոշելիքն է: Սահմանադրությունն էլ ասում է, որ դա որոշվում է օրենքով: Առիթը բաց չեք թողնում՝ գնդակահարելու խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը: Հիմա կառավարություն է մեզ վերահսկո՞ւմ, թե մենք՝ կառավարությանը»,-ԱԺ-ում այսօր կառավարության նոր կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը:

Վկայակոչելով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությունը, թե կառավարության նոր կառուցվածքը մշակելիս հաշվի են առել նաեւ հարկատուների միջոցների խնայողությունը, Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Հարկատուների միջոցները պետք է խնայել՝ պետական մարմիններում անիրազեկ մարդկանց պաշտոնի չնշանակելով: Ձեզ ո՞վ է ասում՝ անգրագետներին պաշտոնի նշանակել: Ոմանք եթե վկայականը կորցնեն, չեն հիշի, թե ինչ են աշխատում: Այստեղ որոշ պատգամավորներ աշխատաժամանակն օգտագործում են «Ֆեյսբուքը» փորփրելով»:

Ինչ վերաբերում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ կոստյումի օրինակով գործող իշխանությանը նախորդի հետ համեմատելուն, Գեւորգ Պետրոսյանը վրդովված ասաց. «Ի՞նչ կոստյումի մասին է խոսքը: Ամեն անգամ գալիս-հիշում եք նախորդ իշխանության արածները: Ա՜յ մարդ, նրանք անցան գնացին, միայն հուշեր մնացին…Բա Դուք ի՞նչ եք անում»:

Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է ոչ թե 17, այլ 12 նախարարություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930