Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը` Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշման մասին

Ապրիլ 17,2019 12:41

Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում կայացվել է նրան առաջադրված նոր մեղադրանքի սահմաններում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով հարցին` ինչո՞ւ նախկինում Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում չէր կայացվում, արդյոք իշխանափոխությունից հետո ավելի անկաշկանդ են գործում իրավապահները:

Հիշեցնենք, դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Դատախազն ասում է, այժմ ունենք հանցագործության նոր տվյալներ, որոնք նախկին հարուցված քրեական գործում չեն եղել: Խոսքը դրամական վատնումների մասին է: «Ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, հարուցվեց քրեական գործ եւ այդ գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես`դրանց հիման վրա, վերացնեմ նախկինում կայացված որոշումը»,- ասաց Արթուր Դավթյանը`վստահեցնելով, որ նախկին իշխանության տարիներին էլ «չի եղել որեւէ ճնշում, որեւէ հրահանգ, դա եղել է բացառապես քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված»:

Հարցին`Միհրան Պողոսյանն այս ընթացքում քանիցս է հայտնել իր գտնվելու վայրը, ի՞նչն է խանգարում քննչական մարմիններին: Արթուր Դավթյանն ասաց, որ դա դատախազության տիրույթի հարց չէ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930