Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի պետություն կա աշխարհում. «Ստրաթֆորը» Արցախը համարել է դե ֆակտո անկախ պետություն

Ապրիլ 17,2019 12:18

Ամերիկյան «Ստրաթֆոր» վերլուծական պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել «Աշխարհում քանի երկիր կա 2019թ.» վերտառությամբ, որում Արցախը դասել է դե ֆակտո անկախ երկրների շարքում:

«Երեք վայր կա, որոնք հաճախ համարվում են դե ֆակտո անկախ՝ չնայած ՄԱԿ անդամ ոչ մի երկիր նրանց չի ճանաչել. դրանք են Արցախը (Լեռնային Ղարաբաղ), Մերձդնեստրը և Սոմալիլենդ»,- ասվում է հոդվածում:

Չճանաչված, բայց դե ֆակտո ինքնիշխան պետություններից են նաև այսպես կոչված «Իսլամական պետությունը», որը կորցրել է վերահսկողությունը Սիրիայի և Իրաքի մի շարք տարածքների վրա, ինչպես նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը:

Վերլուծության մեջ նշվում է, որ «երկիր» և ազգ բառերը ոչ ճշգրիտ ձևակերպումներ են, որոնցով քաղաքագետները բնութագրում են «ինքնիշխան պետությունները»՝ նկատի ունենալով սեփական սահմաններով վայր և լիարժեք անկախ կառավարություն: Թե որ պետություններն են համարվում ինքնիշխան՝ կարող է հակասական լինել, բայց որպես կանոն այդպիսիք են համարվում ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները և դիտորդի կարգավիճակ ունեցողները: Ըստ այդմ, աշխարհում կա 195 երկիր, որից 193-ը ՄԱԿ անդամներ, 2-ը (Վատիկան և Պաղեստին) դիտորդ: Եթե այդ թվին ավելացնում ենք մասնակի ճանաչում ունեցող (6 երկիր) և դե ֆակտո ինքնիշխան (3-6) երկրները, աշխարհի պետությունների թիվը հասնում է 204-207-ի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930