Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանն ԱԺ ամբիոնի մոտ հանեց կոստյումը. «Կոճակների տեղը փոխել եք, բայց այն մնացել է Սերժ Սարգսյանի հագով կարվածը»

Ապրիլ 17,2019 11:57

ԱԺ-ում այսօր կառավարության նոր կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատեց գործադիրի մշակած նախագիծը՝ գտնելով, որ արատավոր երևույթները դրանում չեն փոխվել: «Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»՝ սուպերվարչապետական համակարգ, մինչդեռ այս նախագծով դուք առաջարկում եք կոստյումի կոճակները հանել եւ ասում, թե այն արդեն լավ կոստյում է»,-դիմելով կառավարությանը՝ ասաց Էդմոն Մարուքյանը:

Ապա նա ԱԺ ամբիոնի մոտ հանեց իր կոստյումը եւ ասաց, որ մի քանի կոճակները հանելուց կոստյումը չի փոխվում. «Սուպերվարչապետությունը մնում է ուժի մեջ: Վարչապետի խոստումը չեք կատարում: Նա այս ամբիոնից ասել է, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ եւ մտնելու կառավարության կառուցվածք: Մենք էլ ենք դա առաջարկել: Ձեր ներկայացրածը Սերժ Սարգսյանի համակարգն է, իսկ դուք մի քանի կոճակ եք փոխել ընդամենը: Սա խայտառակ համակարգ է՝ քաոս: Դուք հետո փոխելու եք այն, բայց ուշ է լինելու»:

Ապա Մարուքյանը հարցադրումներ ուղղեց «Իմ քայլը» խմբակցությանը. «Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, ո՞ւմ է այն պատիվ բերում, ինչո՞ւ չի կատարվում Նիկոլ Փաշինյանի խոստումը»:

Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է ոչ թե 17, այլ 12 նախարարություն, իսկ «Լուսավոր Հայաստանն» առաջարկների իր փաթեթն էր ներկայացրել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930