Ապրիլի 13-ին ԵՊԼՀ-ում անցկացվեց թելադրություն, որի նպատակն էր ստուգել մասնակիցների ռուսաց լեզվի գիտելիքները: Այն ԵՊԼՀ-ում այս տարի առաջին անգամ էր անցկացվում: Թելադրության կազմակերպիչը ՀՀ-ում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնն էր՝ Սոնա Սարաջյանի ղեկավարությամբ: Կազմակերպմանն իր աջակցությունը ցուցաբերեց նաև ԵՊԼՀ ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնը, իսկ տեքստը թելադրեց ԵՊԼՀ նույն ամբիոնի շրջանավարտ Սերգեյ Սարգսյանը, ով նաև Armcomedy շոու-ծրագրի հաղորդավարն ու սցենարների հեղինակն է:
Հիշեցնենք, որ ԵՊԼՀ-ում հայոց լեզվի թելադրությունն անցկացվել էր ս.թ. մարտի 30-ին:
ԵՊԼՀ