Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ներկայացուցիչը գաղտնի ինֆորմացիա է հրապարակում, որն ուղիղ կարող է հարվածել մեր անվտանգությանը. «Հրապարակ»

Ապրիլ 17,2019 11:29

Երեկ ԱԺ–ում «Իմ քայլը»- ընդդիմություն փոխհրաձգության ժամանակ իշխանության ծանր հրետանու արձակած հարվածը հասավ անգամ պետության անվտանգության հիմքերին։ Մասնավորապես, ԲՀԿ-ի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Չեմ ուզում գաղտնի տվյալներ հրապարակել, բայց ընդհանուր մեր զինվորները առաջնագծում հազիվ են հերիքում։ Էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»։ Նախագծով առաջարկվում է, որ զինվորները մարտական հերթապահության անցնեն զորակոչվելուց ոչ թե 6, այլ 12 ամիս անց։ Այս հայտարարությունն ուշագրավ է այն համատեքստում, որ իշխանության ներկայացուցիչը գաղտնի ինֆորմացիա է հրապարակում, որն ուղիղ կարող է հարվածել մեր անվտանգությանը, իսկ իշխանությունն իրավապահ մարմինների մակարդակով այսօր պայքարում է ֆեյք լուրերի դեմ, որոնք պետության անվտանգությանն են սպառնում։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ։

– Փաստորեն, մենք սահմանը պահելու խնդիր ունենք, մեր զինվորները չեն հերիքում, եւ սա հայտարարում է ձեր կուսակցության անդամը։

– Ես կարծում եմ, որ մեր տղաներն ունեն անկոտրում կամք եւ գերազանց կատարում են իրենց առջեւ դրված պարտականությունները։ Մեր սահմանները հսկվում են մեր զինված ուժերի կողմից եւ հսկվում են բարձր մակարդակի։ Լավ կլինի, որ Սասուն Միքայելյանը ինքը մեկնաբանի, որովհետեւ հնարավոր է իր արտահայտած միտքը ճիշտ չի ընկալվել, գուցե ճիշտ չի ձեւակերպվել, ասելիքն ուրիշ է եղել։

– Սասուն Միքայելյանը շատ պարզ ու հասկանալի ասաց, նույնիսկ նշեց, որ գուցե ինքը գաղտնի տվյալներ է հրապարակում։

– Գուցե ես էլ հիմա պետական գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում, բայց ես էլ ասում եմ, որ մեր սահմանները հսկվում են զինվորների կողմից, եւ մենք որեւէ խնդիր չունենք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930