Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը` Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին

Ապրիլ 17,2019 11:24

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների տեսակետը, որ նախաքննությունն ավարտվել է եւ հիմքեր չկան, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն օրերս մերժեց եւ ուժի մեջ մնաց նրա կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հայկ Ալումյանը լրագրողներին պատմել էր, որ դատախազներից մեկը Քոչարյանի գործով նիստի ժամանակ ասել է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է 2009-ին դատախազությունը 7 անձի նկատմամբ, այդ թվում՝ Մյասնիկ Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի, նույն քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրել այն հիմքով, որ 300 հոդվածը 2008-ին գոյություն ունեցող նորմի համեմատ վիճակը վատթարացնող նորմ է: Մի բան, որ հիմա Քոչարյանի նկատմամբ չեն ընդունում: Հայկ Ալումյանը տարակուսել էր. «Ես չեմ հասկանում, կարող է մի քանի ամիս հետո դատախազությունը հիմա էլ այս իրենց դիրքորոշումը քննադատի, ես չգիտեմ, թե ինչ պարբերականությամբ են իրենց դիրքորոշումները փոխվում: Միգուցե այնպիսի փուլ ընտրենք, որ էն մյուս դիրքորոշման լինեն»: Հայկ Ալումյանը նաեւ պահանջում է, որպեսզի մարտի մեկով «յոթի» գործը վերաբացվի:

ՀՀ գլխավոր դատախազն էլ Հայկ Ալումյանը պատասխանում է. «Առիթի դեպքում հանրությանը կներկայացվի այդ որոշումը եւ կխնդրեմ, որ հենց իմ գործընկեր փաստաբանները նշեն, թե որտեղ է այդ որոշման մեջ այդպիսի բան գրված: Այդ որոշման մեջ չկա որեւէ մեկ նման պարբերություն»: Իսկ կոնկրետ իրադրությունում`որեւէ նորմ խստացնող է թե մեղմացնող է, դատախազն ասում է` սահմանումն օրենքում կա`պատժի խստացում եւ այլն: «Մեր մեկնաբանությամբ, մեր ընկալմամբ, նոր օրենքը որեւէ կերպ խստացնող չէ»,- հայտարարեց Արթուր Դավթյանը` հավելելով, որ իրավական մեկնաբանությունն այնպիսի աքսիոմա չէ, որը երբեք փոփոխության իրավասու չէ:

Հստակեցնող հարցին, այսինքն «յոթի» գործը չի՞ վերաբացվի, դատախազն ասաց, որ այդ գործի վերաբացումը հնարավոր էր բացառապես գլխավոր դատախազի կողմից, վեցամսյա ժամկետում, իսկ «յոթի» գործից ինը տարի է անցել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930