Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջիկայում հնարավոր է՝ նախարարությունների թիվը կրճատվի մինչեւ յոթի». Արտակ Զեյնալյան

Ապրիլ 17,2019 11:13

ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որը նախագծի զեկուցողն է, հարցրեց՝ «Եթե գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում են միավորել, ո՞վ է պատասխանատու լինելու այդ կարեւոր ոլորտի համար»: Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց՝ Էկոնոմիկայի նախարարության կազմում լինելու են գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, որոնք նախագծեր են մշակելու եւ ներկայացնելու կառավարությանը. «Նույնը վերաբերում է նաեւ մշակույթի ոլորտին»:

Արկադի Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ այդ ոլորտի համար առանձին նախարարություն է պետք. «Ճիշտ չէ, որ ասում եք, թե գյուղատնտեսությունն առաջնահերթություն է, բայց նախարարության անվանման մեջ անգամ «գյուղատնտեսություն» բառը չկա: Բացի այդ, ո՞վ է պատասխանատու լինելու նորարար մտքի համար»:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Անվանումներին շատ ենք տուրք տալիս: Այդ առաջարկն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կքննարկենք: Ունենք բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն: Ողջ քաղաքականության համար պատասխանատու է կառավարությունը: Գուցե դուք դա չեք հասկանում, գուցե այլ կարծիք ունեք, բայց մեր քաղաքական համոզմունքը սա է»:

Արտակ Զեյնալյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում հնարավոր է՝ նախարարությունների թիվը կրճատվի մինչեւ յոթի. «Բայց այս պահի դրությամբ մեր համոզմունքն այն է, որ կառավարության այսպիսի կառուցվածքն է ամենաօպտիմալը: Սա միջանկյալ հանգրվան է՝ աստիճանական անցում կատարելու համար: Գուցե սա մեր երազածը չէ, բայց այն տասնյակ թեժ քննարկումների արդյունքում բյուրեղացած ցանկ է»:

Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է ոչ թե 17, այլ 12 նախարարություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930