Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Առաջին հերթին գնացողի «ոտքը պետք է կտրվի», որ նա չգնա երկրից». «Փաստ»

Ապրիլ 17,2019 10:56

«Փաստի» զրուցակիցն է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Մենք երեսուն տարի սպասեցինք նորմալ կյանք ունենալուն, համբերեցինք, ամեն ինչ տեսանք: Չեմ ուզում անդրադառնալ վատ երևույթներին: Եթե 30 տարի անընդհատ քանդել ենք մեր իրականությունը, մսխել ենք եղած հարստությունը, որը կուտակվել էր ժողովրդի քրտինքով, մի օրվա մեջ հնարավո՞ր է վերականգնել: Ես չեմ կարծում: Բոլորս էլ ուզում ենք միանգամից լավը տեսնել:

Առաջին հերթին գնացողի «ոտքը պետք է կտրվի», որ նա չգնա երկրից: Պետք է մնա Հայաստանում, մասնակից դառնա այս երկրի կառուցմանը: Եթե բոլորը մտածեն գնալու մասին, այս երկրում ո՞վ պետք է մնա: Է, թողնենք գնանք, ինչո՞ւ ենք սրա-նրա հետ պատերազմ ու կռիվ սարքում: Սա մեծագույն չարիքներից է:

Կարծում եմ, որ կուսակցական համակարգով երկիրը կառավարելը սպառել է իրեն: Մեր նման փոքր պետությունը կառավարման իր համակարգը պետք է ունենա: Պառլամենտարիզմը բերում է նրան, որ արդյունքում մոռանում են երկիրն էլ, ազգն էլ, և ամեն մեկն ընկնում է իր շահերի հետևից:

Ես չեմ հավատում, որ մարդը, ում վիճակվել է պատմական շրջանում երկրի համար կարևոր գործ անել, դա չի անի: Չեմ ուզում դրան հավատալ:

Իհարկե, չարախոսողներ ու խանգարողներ էլ կան: Փոխանակ ամեն մեկս մի ծառ տնկի, ասում ենք՝ այդքան ծառը սխալ է տնկած, հանում ենք, դեն նետում: «Թաթալաբազությունը» կերել է մեր երկիրը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930