Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը դառնում է Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր պաշտոնյաների և ներկայացուցիչների «քաղապաստարան». «Ժամանակ»

Ապրիլ 17,2019 10:47

Հայտնի դարձավ, որ պաշտոնական դիրքի չարաշահման և կոռուպցիոն սխեմաների համար մեղադրվող ԴԱՀԿ նախկին պետ, նախկին ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը գտնվում է Մոսկվայում: Պողոսյանի հանդեպ հայտարարված է հետախուզում, Հայաստանի դատարանը նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշում է կայացրել, սակայն այդ որոշումը, փաստորեն, հնարավոր է իրագործել միայն նրան Ռուսաստանում ձերբակալելու և Հայաստան տեղափոխելու դեպքում: Այն էլ, եթե պարզվի, որ նա չունի ՌԴ քաղաքացիություն և միայն Հայաստանի քաղաքացի է: Այսինքն, եթե չլինի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքը, երբ պարզվեց, որ Ռուսաստանում Մարտի 1-ի քննությունից թաքնվող Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և փաստորեն ազատվել է պատասխանատվությունից:

Ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր պաշտոնյաների և ներկայացուցիչների «քաղապաստարան»: Սկզբունքորեն, այդ հանգամանքը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն, որ այդ համակարգը գործել է հենց Ռուսաստանի գերագույն գլխավոր հովանու ներքո: Հովանավորությունը փաստորեն շարունակվում է, և այդպես շարունակելու դեպքում բացառել պետք չէ, որ մի քանի ամիս կամ մեկ-երկու տարի անց Մոսկվայում սկսի գործել Հայաստանի «վտարանդի կամ ստվերային կառավարություն» կամ, ընդհանրապես, Հայաստանի «այլընտրանքային իշխանություն», որը կդրվի Հայաստանի նկատմամբ ռուսական որևէ կայսերական հավակնության գաղափարական հիմքում, անհրաժեշտության դեպքում, ռուսական ուժերի միջոցով այդ կառավարության մուտքը Հայաստան ապահովելու համար:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930