Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ի մոտ ցուցարարը սպառնում է ինքնահրկիզվել, հայտարարել է հացադուլ. «Վազեցի ընդդիմության հետեւից, այսօր լաց եմ լինում, Նիկոլը ինձ խաբեց»

Ապրիլ 16,2019 21:21

«25 տարի պայքարեցի հանուն արդարության ու խաղաղության, վազեցի ընդդիմության հետեւից, այսօր լաց եմ լինում, Նիկոլը ինձ խաբեց: Նիկոլ, եթե չունես ներպետական խաղաղություն, ապա մի՛ փորձիր դարավոր թշնամու հետ խաղաղ պահեր ունենալ, ծիծաղելի է»,- այսպիսի ցուցապաստառով այսօր ԱԺ մուտքի մոտ մի տարեց կին բողոքի ցույց էր անում՝ սպառնալով, որ եթե իր ցույցը խոչընդոտեն՝ ինքնահրկիզվելու է:

Ինչպես պարզեցինք, ցուցարարը՝ Գոհարիկ Չիֆլիկյանը հայտարարել է հացադուլ. «Կա՛մ մահ, կա՛մ ճշգրիտ դատավարություն: Իմ պահանջն է ԱԺ բոլոր պատգամավորներից՝ ինձ տալ իմ հարցի պատասխանը՝ գրավոր փաստաթուղթ կեղծելը եւ օգտագործելը պատժելի՞ արարք է, թե՞ ոչ»: Կինը վստահեցնում է, որ նախկին բռնապետական հանցավոր ռեժիմից հետո ոչինչ չի փոխվել, դեռ ավելի վատ է. «Իմ սպասած հեղափոխությունը այլ էր՝ ոչ թե թալանչիներից թալանելը, այլ քաղաքացու մատի փուշը հանելը…Թավշյա հեղափոխությո՞ւն, թե՞ թավշյա խաբեություն, խաբելով ո՞ւր պիտի հասնեք՝ արտագա՞ղթ»:

Ցուցարարը վստահեցնում է, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փաստաթուղթ է կեղծել ու Պարոնյան 1 հասցեում գտնվող 3 սենյականոց թիվ 65 բնակարանը իրենով է արել: Նրա պատմելով՝ գործին խառնված է նաեւ Արտաշես Գեղամյանը, այլ նախկին պաշտոնյաներ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930