Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ ստուգումները, ո՛չ տուրքի մասին փոփոխությունները պայմանավորված չեն Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդումներով». Միրզոյան

Ապրիլ 16,2019 17:59

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ Գագիկ Ծառուկյանը «ԱրարատՑեմենտի» խնդրի հետ կապված ասել է, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել, դուք տեղյա՞կ եք, ձեր խմբակցությունում որոշումները այդպե՞ս են կայացվում՝ պատասխանեց. «Վստահաբար, խնամի, ծանոթ կապերը որեւէ կերպ չեն անդրադառնում քաղաքական շահերի, դիրքորոշման վրա: Այդ գործոնը մեր գործողություններում բացարձակապես դեր չունի, չկա նման գործոն»:

Հարցին՝ այն, որ Գագիկ Ծառուկյանն է այդ գործարանի սեփականատերը, դեր խաղացե՞լ է որոշման վրա՝ Միրզոյանը պատասխանեց. «Ոչ, ես չգիտեմ ով ինչից ելնելով է… Ո՛չ ստուգումները, ո՛չ տուրքի մասին փոփոխությունները պայմանավորված չեն Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդումներով»:

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը լրագրողներին ասել է, որ երբ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» միջեւ քաղաքական սրացումներ են լինում, հիշում են «Առինջ մոլը»: Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչ ասես՝ կարող են հայտարարել: Նոր Հայաստանում բացառվում է որեւէ հիմնարկի Հարկայինի կողմից ստուգում՝ պայմանավորված քաղաքական այս կամ այն հայացքով կամ դիրքորոշմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930