Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-ինչ՝ անլուրջ վերաբերմունք «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ խորհուրդ չէի տա». Արարատ Միրզոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ապրիլ 16,2019 17:51

Անդրադառնալով ընդդիմության դժգոհություններին՝ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ ընդդիմությունը ռացիոնալ առաջարկ է անում, ընդունում են, այնպես չի, որ բոլոր դեպքերում մերժում է մեծամասնությունը. «Ընդդիմության բազմաթիվ նախագծեր արժանացել են դրական վերաբերմունքի, դարձել են օրենք: Ո՞վ է ասել, որ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները պիտի դառնան օրենք եւ մեծամասնությունը կողմ քվեարկի, նման բան կա՞: Սկի մեծամասնության բոլոր նախաձեռնությունները չեն դառնում օրենք»:

Հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ամբիոնից ասաց, որ եթե Փաշինյանը չլիներ, ձեր խմբակցության շատ պատգամավորներ չէին լինի՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ինչ-ինչ՝ անլուրջ վերաբերմունք «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ խորհուրդ չէի տա»:

Մեր հարցին՝ ձեզ ասում են՝ ինչի՞ եք անընդհատ հակահեղափոխական փնտրում, գործ արեք՝ Միրզոյանն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, գործն էլ է արվում»: Նա ասաց, որ որոշ շրջանակների կողմից սաբոտաժ չկա, բայց մանիպուլյացիաներ կան. «Փորձել չտեսնել լավը եւ նույնիսկ որոշ դեպքերում ավելացնել ոչ հավաստի ինֆորմացիա կամ եղածը այլ կերպ ներկայացնել, չգիտե՞ք, որ այդ մանիպուլյացիաները շարունակվում են»:

Լրագրողները փոխանցեցին, որ Մարուքյանն ասում է՝ ԱԺ-ում լարվածությունը լինում է, որովհետեւ պարբերաբար իրենց հիշեցնում են իրենց չկատարած խոստումները՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դա սխալ մեկնաբանություն է: Նա վստահեցրեց, որ քայլ առ քայլ են անում խոստումներ, բոլորը միանգամից չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930