«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որին նախորդել էր Դանիելյանի հայտարարությունը. պատգամավորների միջեւ լեզվակռիվ էր եղել: «Նաիրա Զոհրաբյան, ավագ եւ ավելի փորձառու ընկեր, դուք բառախաղի ենթարկեցիք իմ անունը: Իմ ինտելեկտը եւ հումորի զգացողությունը եւ ձեր անցած ճանապարհն ինձ հնարավորություն տալիս են համարժեք պատասխան տալ ձեզ, բայց չեմ անի, որովհետեւ կարծում եմ՝ պահն է, որ փորձառուները խորությամբ նայեն իրենց անցած ճանապարհին»:
Համազասպ Դանիելյանի խոսքով. «Կան բաներ, որ այստեղ չպետք է հատվեն: Նոր մշակույթ պետք է ձեւավորվի: Ձեզանից հրապարակային ներողություն չեմ ակնկալում, բայց հանգիստ միջավայրում կարող եք վերանայել ձեր մոտեցումը, որովհետեւ անունը կամ արտաքին տեսքն այն ոլորտները չեն, որոնց վրա պետք է ժամանակ ծախսենք»:
Նաիրա Զոհրաբյանը տեղից ասաց. «Ամաչելու որեւէ բան չունեմ՝ լրագրողի ճանապարհից մինչեւ պատգամավոր»:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե «Իմ քայլի» պատգամավորները ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի եւ եւս մի քանի քաղաքական գործչի շնորհիվ, Համազասպ Դանիելյանն ասաց. «Ձեր խմբակցությունում նույնպես կան մարդիկ, որոնք ԱԺ-ում են՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ