Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Ապրիլ 16,2019 17:38

ԱԺ-ում այսօր ավարտվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում Գոռ Հովհաննիսյանի թեկնածության քվեարկությունը:

Փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, «անվավեր» է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նրա փոխանցմամբ՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 24, իսկ «դեմ»՝ 75 պատգամավոր: Այսպիսով, Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930